Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Նիկօի բերած գինին Քրիստոսի սիրով էր և ոտքի հանեց մահվան մահճում գտնվողիս»

«Նիկօի բերած գինին Քրիստոսի սիրով էր և ոտքի հանեց մահվան մահճում գտնվողիս»
21.07.2022 | 07:24

Մոտ 20-25 տարի առաջ էր, ավարտել էի ամենասիրած գրքերիցս մեկը՝ «Հավատքի էջեր զորավար Անդրանիկի կյանքից», և նկարիչ Նիկօն պատկերազարդել էր:


Ծանր հիվանդացա և տեսա, որ մեռնում եմ: Առաջին խնդիրը ինձ համար գիրքն էր, որ հարկ էր փրկել, հրատարակել: Եվ քանի որ Նիկօն ոչ միայն իր նկարչությամբ համահեղինակ էր գրքին, այլ նաև Աստծով էր իմ ընկերը, ապա մտածեցի, որ գրքի տեքստը հանձնեմ նրան, որպեսզի Տիրոջ օգնությամբ հրատարակի:
Զանգեցի Նիկօին: Ասացի՝ մեռնում եմ, բայց գիրքն է ափսոս, արի, տեքստը վերցրու, որ Տիրոջով հրատարակես, համ էլ բարեպաշտ լրջությամբ հրաժեշտ կտանք:
Նիկօն ամենայն լրջությամբ հասկացավ ինձ և թե` հետս ի՞նչ բերեմ:
Ասացի` մի շիշ դառը, կարմիր գինի և մի պատառ հաց, որպեսզի քրիստոնեավարի հրաժեշտ տանք:


«Լավ»,-ասաց Նիկօն և երկու շիշ գինի բերեց ու հաց:
Առաջին բաժակից հետո զարմանալի բան զգացի, մեջս կյանք մտավ: Մի երկու բաժակից հետո, երկար ժամանակ մեջքի վրա պառկածս, ուզեցի նստել: Ապա և նստեցի: Ապշել էի:
Նիկօի գնալուց հետո, թեպետ դժվարությամբ, արդեն կարողացա քայլել և, նույն դժվարությամբ, հասնել խանութ` դեղ, այսինքն, գինի և հաց գնելու:
«Ով որ չխմի Իմ արյունը և չուտի Իմ մարմինը, Իր մեջ կյանք չի ունենա»,-ասաց Հիսուս Քրիստոս: Այդ հրաշքը կատարվեց ինձ հետ;


Եվ հաց ու գինով ես ոտքի ելա, կազմակերպեցի գրքի հրատարակումը, չկարողանալով անգամ աստվածային ընկերոջս՝ Նիկօի աշխատանքի դիմաց գումար գտնել: Մի բառ իսկ չդժգոհեց: Ամենքին էր ծառայում: Աստված հոգին լուսավորի:
Եվ եթե հավելենք, որ այդ կենդանությունից հետո արդի հայերենի փոխադրեցի «Նարեկն» ու «Սաղմոսարանը» և տասնյակներով հոգևոր այլ աշխատանքներ, ապա առակս այն է ցուցանում, որ եթե անապատում էլ գտնվելիս լինենք, մանավանդ՝ հոգևոր անապատում, ապա հիշենք, որ Աստծո խոստումը ամեն տեղ է հասանելի, եթե անգամ մոտակայքում քահանա չկա, բայց Հավատ ունենք:


Հիսուս ասաց. «Ով որ չխմի իմ արյունը և չուտի իմ մարմինը, իր մեջ կյանք չի ունենա»: Սուրբ Հաղորդության մասին է, որ եթե հնարավորություն չունես եկեղեցում քահանայի օրհնյալ ձեռքով ընդունել, ապա ինքդ էլ հավատով կարող ես օրհնել և օրհնությամբ ճաշել` հանուն քո կյանքի: Մանավանդ, ասում է. «Եթե երկու-երեք հոգի հավաքվում են իմ անունով՝ Ես նրանց մեջ եմ»:


Օրհնյալ են եկեղեցու կարգերն ու կանոնները, բայց կա նաև ամիջական Աստծո Խոստմանը վստահող մեր անհատական մերձակցությունը Քրիստոսին, որ ոչ մի օրենքով, պայմանով կամ կանոնով արգելափակված չէ` Իրեններին փրկագործելու: Եթե չարամտորեն չես ուտում ու խմում, որ պատիժ է ենթադրում: Եթե առկա է ամենակատարյալ պատվիրանը մեր կյանքում. «Սիրիր քո Աստծուն ամեն բանից առավել եւ քո ընկերոջը սիրիր, ինչպես քո անձը»:
Փառք Սիրո և Հաղթանակների Աստծուն, որ Սուրբ է:


Օրհնյալ են եկեղեցական կարգերն ու կանոնները, և շատերիս փրկության համար են, ինքս էլ կարևորելով դրանք, փոխադրել եմ արդի հայերենի, սակայն հիշենք, որ Խոստումը ըստ հավատի է: Որ երբ կողքիդ քահանա չկա, ապա ամոթ է մեզ՝ մեր հավատի չափանիշին, որ հացն ու գինին չենք կարող օրհնելով ճաշել հանուն կյանքի` Տիրոջով: Մանավանդ այսօրվա համավարակի և եկեղեցափակ օրերին, երբ հալածանքը եկեղեցու դեմ չի մեղմանում, այլ ավելանում է:


Աստված նեղ պահին օգնության հասնի ամենքիս Իր մեծ ողորածությամբ և Մերձավորի Սիրով:
Ամենայնժամ: Միայն թե` հավատանք: Ի սրտե հավատանք և սիրենք մեր ընկերներին, ինչպես մեր անձն ենք սիրում: Եվ աղոթենք, որ մեր եկեղեցիները լիարժեք բացվեն՝ իրենց նվիրական ծառայությունները իրականացնելու:


Մաքսիմ Ոսկանյան

Դիտվել է՝ 30162

Մեկնաբանություններ