Արդեն մի քանի օր է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտված Գնուն Վարդանյանը կարել է բերանը: Այս մասին irates.am-ին հայտնեցին նրա բախտակիցները ու փաստեցին, որ իրենց հանդեպ տոտալ անտարբերությունն օր-օրի հանգեցնում է իրենց շարքերի նոսրացմանը: Ցմահների հանդեպ արդարադատության, մեղմ ասած, վերաբերմունքն իսպառ բացակայում է:
«Յոթի գործով» քաղբանտարկյալներին առաջադրված մեղադրանքը դատարանում պաշտպանող հայտնի դատախազ Կորյուն Փիլոյանն ազատվել է Գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների վարչության պետի պաշտոնից:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել «Կոմայգու այլասերվածության» առչությամբ, փաստելով, որ դրա վերացումն անհրաժեշտ է, հնարավոր, եվրոպական:
Նոր ձևավորվող քննչական դեպարտամենտի գործունեությունը իրեն երկար սպասել չի տա։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, քննչական դեպարտամենտի ստեղծման համար նախատեսվող հիմնական բոլոր օրինագծերը մշակված են և ոչ միայն։ Ավարտված է, ինչպես «Քննչական դեպարտամենտի մասին» օրինագիծը, այնպես էլ առկա օրենքներում անհրաժեշտ փոփոխություններն են կատարված։
«Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը 2008թ. զբաղվում էր Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով կալանավորված քաղբանտարկյալներ Շոթա Սաղաթելյանի, Պետրոս Մակեյանի և Աշոտ Զաքարյանի գործով: Քաղբանտարկյալները, սպառելով ներպետական ատյանները, դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ փորձելով վերականգնել իրենց խախտված իրավունքները:
Տիգրան Առաքելյանը այսօր դատարանի դահլիճում հայտարարել է, թե հրաժարվում է համաներումից: ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առիթով հայտարարված համաներմամբ ազատ են արձակվելու մոտ 500 դատապարտյալներ, ովքեր ազատազրկված են տարբեր հանցագործությունների համար: Տիգրան Առաքելյանը թեև արդեն ազատազրկված է երկու տարուց ավելի, սակայն իրեն մեղավոր չի համարում և գործը այժմ քննում է Վերաքննիչ դատարանը:
Նախ համառոտ պարզաբանում. 2012-ի մայիսին ճանապարհային արագաչափերն արձանագրել էին արագության գերազանցում, ինչի համար ինձ տուգանել էին 50000 դրամով, որը ես վճարել էի 2012-ի հունիսի 26-ին։
Մեր հստակ տեղեկություններով` համաներումը կտարածվի նաև քաղաքագետ, օրերս Նուբարաշենի մեկուսարան տեղափոխված Սուրեն Սուրենյանցի վրա, ով այս անգամ քաղբանտարկյալ չէ, սակայն, նրա «աչքերը», թերևս, այս անգամ էլ ոմանց «սիրուն» չեն թվացել:
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...