ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Փող չեն բերում

Փող չեն բերում
22.11.2013 | 00:00

Երևանի սրտում հերթական զվարճանքի օբյեկտն է կառուցվում։ Այս անգամ Ավ. Իսահակյան 28 հասցեում, որը հայտնի էր որպես «Արմենպրեսի շենք»։ Այս շենքում են գտնվում «Հայաստան», «Անահիտ», «Լույս» հրատարակչությունները, «Նոյան տապան» գործակալությունը, Մամուլի վարչությունը և այլն։
Լուրերի համաձայն՝ շենքի առաջին հարկում լինելու է ռեստորան, որի շինաշխատանքները գրեթե ավարտվել են։ Ի դեպ, հատել են նաև շենքի դիմացի հսկա ծառերը՝ պատճառաբանելով, թե «չորանում» էին։ Շատ տխուր ճակատագրի է արժանացել առաջին հայ տպագրիչ Հակոբ Մեղապարտի արձանը, որն այսուհետ «կզարդարի» ռեստորանի մուտքը։ Կառուցված օբյեկտի տանիքը ևս մեծ խնդիր է ստեղծելու հիշյալ հրատարակչությունների համար, քանի որ նրանց «լույսը» փակել է։
Հետաքրքիր է, որ քաղաքապետարանը սկզբում արգելել է այս «օբյեկտի» շինարարությունը, սակայն, կարճ ժամանակ անց, զիջել է դիրքերը։ Հարց է ծագում՝ քաղաքային իշխանություններին ինչպե՞ս կամ «ինչո՞վ» են համոզել, որ ստեղծագործական աշխատանքով զբաղվող հիշյալ հիմնարկությունների հենց «քթի տակ» զվարճանքի օբյեկտ կառուցելը նպատակահարմար է։
Շրջանառվող լուրերի համաձայն, այս օբյեկտը պատկանում է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանին։ Չենք զարմանա, որ մի օր էլ «Արմենպրեսի» ողջ շենքը քանդեն ու տեղը հյուրանոց կամ զվարճանքի օբյեկտ կառուցեն։ Ո՞Ւմ են պետք ստեղծագործական կառույցները, եթե փող չեն բերում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1117

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ