Այսօր կառավարության ծրագրի շրջանակներում պատասխանելով Հրանտ Բագրատյանի հարցին, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ մտադիր է ստեղծելու վարչապետների ակումբ, որտեղ ներգրավված կլինեն Հայաստանի բոլոր վարչապետները: Ակումբում կքննարկվեն Հայաստանի տնտեսական, քաղաքական գործընթացները, և գործող վարչապետի հավաստմամբ, կառավարությունը հաշվի կառնի նրանց փորձը, գիտելիքները, որը կնպաստի բարեփոխումների իրագործմանը: «Վստահ եղեք, մենք ժլատ չենք ու միշտ էլ կկիսվենք մեր իմացածով: Հրապարակավ ոչ միայն քննադատել ենք, այլև լուծումներ ենք առաջարկել»,-իր կողմից հավելեց Հրանտ Բագրատյանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ