Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Գազանանոցն» էլ թանկացավ

«Գազանանոցն» էլ թանկացավ
25.07.2014 | 11:09

«Իրատես de facto»-ի խմբագրությանն էին դիմել մի խումբ քաղաքացիներ՝ իրենց մտահոգությունը հայտնելով Երևանի կենդանաբանական այգու տոմսերի թանկացման առնչությամբ: Փորձեցինք այգու տնօրենությունից բացատրություն ստանալ, թե ինչ հիմքով ու պատճառաբանությամբ են գնային նման քաղաքականություն մշակել, և թե դա ինչպես կանդրադառնա ծառայությունների որակի վրա:
2014-ի հունիսի 4-ից Երևանի կենդանաբանական այգու մուտքի կտրոնները թանկացել են՝ այգու արդիականացման և ծառայությունների որակի բարելավման, էկո-կրթական ծրագրերի իրականացման նպատակով: «Այգու տարածքը պարբերաբար ընդլայնվում է, համապատասխանաբար հավելյալ ռեսուրսներ են ներգրավվում՝ այդ տարածքների կառավարումը պատշաճ կերպով իրականացնելու համար»,- փոխանցեցին մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ որպես դրական փոփոխություն նշելով ավտոկայանատեղիների անվճար լինելը (մինչ այդ մարդատար ավտոմեքենայի կայանումն արժեր 200, իսկ ավտոբուսինը` 500 դրամ):
Որպես առավելություն, այգու տնօրենությունը նաև փաստեց, որ հարավկովկասյան տարածաշրջանում Երևանի կենդանաբանական այգու մուտքի վճարն ամենացածրն է:
Քաղաքացիներից ոմանք դժգոհել էին, թե կտրոնի վրա նշված չէ նոր գինը, սակայն տնօրենությունը հերքեց դա`՝ խմբագրությանը ներկայացնելով տոմսի նմուշը:
Թանկացման «հեղինակը» այգու ղեկավարությունն է, նոր գինը համաձայնեցվել է Երևանի քաղաքապետարանի հետ, որի ենթակայությամբ էլ այն գործում է:
Փաստորեն, չնայած այգին համարվում է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն և պետությունից նույնպես գումարներ է ստանում, սակայն իր խնդիրները լուծելու համար նախ և առաջ քաղաքացիների «օգնությանն» է դիմում: Թե այս թանկացումը ծառայություններին ինչ «որակ» կհաղորդի, կամ կենդանիներն ու նրանց կացարանները դրանից ինչ «կշահեն», դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ տարիներ շարունակ այգում էական փոփոխություններ չեն եղել, եթե չհաշվենք «կոմերցիոն» հիմունքներով գործող ատրակցիոնները, որոնց թիվն ավելացել է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7084

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ