BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Տնօրենների իրարանցումն սկսվել է

Տնօրենների իրարանցումն սկսվել է
10.11.2015 | 00:26

Հայաստանյան ընտրություններում արդեն մշտական գործող անձինք կան, առանց որոնց, կարծես, ընտրությունը ընտրություն չէ: Առանց դպրոցի տնօրենների ու նրանց կոլեկտիվի դժվար է պատկերացնել, թե ինչպես են ընտրություններն ընթանալու: Վերջիններս աչալրջորեն ու խիստ պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց վստահված «գործին»: Փաստ է նաև, որ նրանք միայն իշխանությունների համար են աշխատում:
Հանրաքվեին ընդառաջ արդեն լուրջ իրարանցում է սկսվել դպրոցներում, տնօրենները ուսուցիչների «վրա» պլաններ են դրել, թե ով ինչ է անելու: Էլ չենք ասում, որ շատ դպրոցների տնօրենների համար ընտրությունների անցկացումը դառնում է կյանքի ու մահվան հարց: Ոմանք այնքան են «տրվել» իրենց գործին, որ չեն էլ սպասում վերին օղակների հրահանգներին, իրենք են փորձում առաջ ընկնել և «լավամարդ» երևալ իշխանությունների մոտ` հաճախ «արջի» ծառայություն մատուցելով:
Հետո էլ ասում են՝ կրթական համակարգը ապաքաղաքական ոլորտ է: Նայած` ում համար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ