ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Պարզ ճակատով կկանգնեմ ընտրողի առաջ»

«Պարզ ճակատով կկանգնեմ ընտրողի առաջ»
11.03.2016 | 00:51

ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ
(ԱԺ պատգամավոր)

-Խորհրդարանական ընտրություններին ո՞ր թիմի հետ եք գնալու:
-Բարդ հարց եք տալիս: Իհարկե, ինձ հաջորդ խորհրդարանում տեսնում եմ, բայց առայժմ չեմ կարող ասել, թե որ թիմի հետ եմ լինելու: Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո ամեն ինչ պարզ կլինի: Մի հատ սա էլ հորով-մորով անենք, նոր կանդրադառնանք այդ հարցին: Կարծում եմ, աշնանը հստակություն կլինի:
-Հնարավո՞ր է՝ նորից վերադառնաք ԲՀԿ-ի «գիրկը»:
-Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում: Բայց դեռ այդ հարցի շուրջ չեմ մտածել:
-Գուցե Ձեզ կաշկանդո՞ւմ է ԲՀԿ-ի այսօրվա իրավիճակը: Ի դեպ, որպես նախկին ԲՀԿ-ական, այդ առումով ի՞նչ եք մտածում:
-Բնական վիճակ է: Կլինեն խմորումներ: Խորհուրդ կտամ բոլորին հավաքվել Նաիրա Զոհրաբյանի շուրջը և ամրացնել կուսակցությունը: Չօգտվեն նրա կին լինելու հանգամանքից: ԲՀԿ-ի ապագան նրա հզորության, միասնականության մեջ է:
-Ի՞նչն է խանգարում ԲՀԿ-ի հզորանալուն:
-Կուսակցությունում կան տարբեր հայացքներ ունեցող մարդիկ, որոնց մի մասը կոալիցիայի կողմնակից է, մյուս մասը` ոչ: Պետք է հավաքվեն գաղափարի շուրջ, որպեսզի ուժեղ լինեն: ՈՒժեղների հետ են հաշվի նստում: Թող ոչ մեկի մտքով չանցնի, որ ԲՀԿ-ն լրիվ իր քաշը կկորցնի:
-Գուցե արդեն «հզոր» ՀՀԿ-ի՞ հետ գնաք ընտրությունների:
-Ոչինչ չի բացառվում, ինչո՞ւ` ոչ:
-ՀՀԿ-ի անցած տարիների աշխատանքը Ձեզ գոհացնո՞ւմ է, արժե՞ նրա հետ ճանապարհ անցնել:
-Իմ կյանքի փորձով ասեմ. շատ դժվար է լինել պատասխանատու, առջևից գնացող: Միշտ քննադատությունների թիրախում է լինելու: Հաջողությունը միշտ տեր է ունենում, իսկ անհաջողությունը անտեր է լինում: Այս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում պետք է նկատել, որ շատ հավասարակշիռ քաղաքականություն է իրականացվում: Մնացած բոլոր թերությունները պետք է փնտրենք մեր մեջ: Եթե այսօր խոսում ենք եվրոպական բարեկարգ քաղաքների մասին, հարց է առաջանում` ինչո՞ւ մենք նույնը չենք անում: Ի՞նչ է, պետությունն ասում է` գնացեք 4-րդ դարի հուշարձանի մոտ աղտոտե՞ք: Բաներ կան, որ մենք լիովին թողնում ենք պետության, իշխանության վրա: Ի՞նչ է, իշխանություններն ասում են` գնացեք, ձեր վարքագծով ժողովրդի մոտ զզվա՞նք առաջացրեք, ՏԻՄ-ին ասում են` էն քսան տարի շպրտված «կանսերվի» բանկան թող այնտեղ մնա՞:
-Ի՞նչ եք արել այն ընտրատարածքի բնակչության համար, որտեղից ընտրվել եք պատգամավոր:
-Ես չպետք է ասեմ, նույնիսկ անհարմար կզգամ նման հարցի պատասխանել:
-Բայց արե՞լ եք մի բան, որը թույլ կտա Ձեզ երաշխիք ունենալ, որ նորից կընտրեն Ձեզ:
-Կարծում եմ, պարզ ճակատով կկանգնեմ ընտրողի առաջ և կասեմ իմ ասելիքը: Դրա իրավունքը վաստակել եմ:
-Փաստորեն, մի բան արել եք:
-Անպայման: Չեմ ուզում մանրանամ, բայց շփումներ միշտ եղել են:
-Պատգամավոր-ընտրող հանդիպումներն ի՞նչ պարբերականությամբ են եղել:
-Ո՞նց Ձեզ ասեմ, ամեն հարմար առիթով: Սուտ կլինի ասեմ, որ կոնկրետ ժամանակահատվածում է եղել: Ինքս ապրում եմ գյուղի մեր տանը և պարբերաբար լինում եմ և՛ Ապարանում, և՛ Ծաղկահովիտում, և՛ Թալինի շրջանի գյուղերում: Տարբեր առիթներով եմ գնում, երբեմն թաղումների, հարսանիքների: Չկա մեկը, որ ուզենա ինձ հետ հանդիպել ու չկարողանա:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ