BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ՈՒշացել են. ձկները շնաձուկ են դարձել

ՈՒշացել են. ձկները շնաձուկ են դարձել
14.06.2017 | 19:06

Այսօր Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ կառույցի ղեկավար Վարդան Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել և խոսել հարկայինի կերպարի ու արմատական բարեփոխումների մասին: Նա մի քանի հետաքրքիր շեշտադրումներ է արել, այն է` բացառել հովանավորչությունը, ինչի վերաբերյալ դեռևս ահազանգեր կան, և արհեստական խոչընդոտներ չստեղծել բիզնեսի համար: «Շատ անելիքներ կան, որպեսզի հասարակության վերաբերմունքն ու մոտեցումը փոխվեն: Գործարար, և, ընդհանրապես, ներդրումային մթնոլորտի փոփոխությունը կախված է համակարգի յուրաքանչյուր աշխատակցից, քանի որ բիզնեսմենը հենց ձեզնից է ստանում երկրում գործարարությամբ զբաղվելու, ներդրում անելու առաջին ազդակը»:


Հայաստանի գործարարների և օտարերկրյա ներդրողների համար մեր հարկային դաշտը միշտ էլ խնդիրներ է ստեղծել: Ոլորտն արմատապես պետք է փոխվի, որպեսզի ոչ միայն սկսնակ բիզնես անողները չհիասթափվեն ու տեղափոխեն իրենց կապիտալն արտերկիր, այլև այնտեղի գործարարները ցանկություն ունենան ներդրում անելու Հայաստանում: Ի թիվս այլ խնդիրների, ՊԵԿ-ի հանդեպ բիզնեսի դաշտի վստահությունը կմեծանալ, եթե առաջին հերթին վերացվեն հովանավորչությունը և արտոնյալների «դասը»: Ստվերային խոշոր եկամուտներ ապահովող Հայաստանի օլիգարխիան պետք է հարկային դաշտ տեղափոխվի: Կհաջողվի՞ ՊԵԿ ղեկավարին այս քայլն անել, Հայաստանի տնտեսությունը կարող է ազատ շնչել, չի՞ կարողանա, եղած «թթվածինն» էլ մոտ ապագայում կվերջանա: Ժամանակին իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, թե մտադիր են բռնել «մեծ ձկներին», որտե՞ղ են նրանք, ի՞նչ եղան այդ հայտարարությունները: Հիմա այդ ձկները շնաձուկ են դարձել, ու եթե նրանց «դեմը» չառնեն, իշխանության հայտարարած ոչ մի տնտեսական զարգացում ակնկալել պետք չէ:


Այնպես որ, հարկային ղեկավարի հայտարարությունները դեռ պետք է փորձաշրջան անցնեն ու իրենց կենսունակությունն ապացուցեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2634

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ