Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Էլի՞ ծնունդ

Էլի՞ ծնունդ
14.07.2017 | 09:27

Այսօր ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը կրկին մեծ շուքով տոնում է իր ծննդյան 61-րդ տարեդարձը: Ամեն տարի գեներալն իր տարեդարձին հրավիրում է քաղաքական ողջ էլիտային, և այս տարին էլ բացառություն չէր:

Շատերն անգամ դժգոհում են՝ նվերնե՞ր է հավաքում` հազար հոգի իրար գլխի հավաքելով: «Հո ամեն տարի էդ տեսակ ծնունդ չեն անի, համն էլ ա կորում: Էդքան մարդ հավաքում ա նվերի՞ համար»,- ասաց մեր զրուցակիցը, նշելով, որ երկրի ղեկավարը, ինչպես միշտ, հրավիրված է, սակայն «կլոր» տարեդարձ չէ, հնարավոր է՝ չգա:
Ծննդյան տարեդարձը Մանվել Գրիգորյանը նշելու է հայրենի քաղաքում` Էջմիածնում, «Վան» ռեստորանում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4140

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ