ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Երևանը յուրաքանչյուրիս դեմքն է

Երևանը յուրաքանչյուրիս դեմքն է
12.01.2018 | 01:57

Երբ ամեն բան մարդու տանը կարգին է, նշանակում է` տանտերն իր տեղում է։ Քաղաքն ընտանիքից շատ չի տարբերվում, և այդ պատճառով վերը նշված ճշմարտությունը կիրառական է և՛ քաղաքի, և՛ պետության համար։


Վերջերս, իսկ ավելի ճիշտ` 2017-ի դեկտեմբերի 22-ին, «ՖԻՇ ՌԵՅԹԻՆԳՍ» միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է մեր մայրաքաղաքի` Երևանի վարկանիշը «B+» մակարդակում, ինչը նշանակում է, որ նախկինում «կայուն» գնահատականից անցում է կատարվել «դրականի»։ Ինչ խոսք, սա լուրջ ձեռքբերում է։ Ի վերջո, մայրաքաղաքը ոչ միայն մեր պետության, այլև յուրաքանչյուրիս դեմքն է։
Միջազգային կառույցների գնահատականներից շատ ավելի կարևոր է մեր համաքաղաքացիների գնահատականը, քանի որ, ինչպես նշեցինք, մայրաքաղաքը մեծ ընտանիք է իր փոքր և մեծ խնդիրներով։ Այո, շատ է խոսվել Երևանի կառուցապատման լավ և վատ կողմերի մասին, այդ պատճառով այսօր զերծ կմնանք այն վերլուծելուց, քանի որ քաղաքապետարանի աշխատանքը չի սահմանափակվում միայն կառուցապատումով։ Ի վերջո, Երևանը նաև մանկապարտեզներն են, դպրոցները, հանգստի և զվարճանքի կառույցները, բժշկական հաստատությունները և, իհարկե, քաղաքացիների հետ ամենօրյա աշխատանքը։ Այլ կերպ ասած, մեծ և փոքր կենցաղային հարցերով և լուրջ ծրագրերով է զբաղված այս կառույցը։ Եվ շատ կարևոր է, թե որքան են այդ բոլոր հարցերը լուծում ստանում։ Այնպես որ, մի կողմում հարցերին լուծում տվող կառույցն է` քաղաքապետարանը, մյուս կողմում` բնակիչները։


Եթե աչքի առաջ ունենանք վերջին 4-5 տարիներին իրականացված աշխատանքները, ապա դրական գործընթացները տեսանելի են մարդկանց համար։ «Բավականաչափ լուծված են աղբահանության, մանկապարտեզների, դպրոցների նորոգման, բակերի բարեկարգման խնդիրները։ Շատ օպերատիվ աշխատում է «Թեժ գիծը»` ցանկացած հարցի, լինի ապօրինի շինարարություն կամ վերելակի անսարքություն, անմիջապես արձագանքում են»,- մեզ հետ զրույցում նշում էին երևանցիները։


Ի դեպ, տոնական օրերին քաղաքապետարանն իրավապահ կառույցներին չի զիջել. դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 7-ը քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում իրականացվել է շուրջօրյա հերթապահություն։ Քաղաքապետարանի այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշվել է, որ հերթապահության ժամանակ քաղաքացիների բարձրացրած հարցերին տրվել են օպերատիվ լուծումներ։ Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաներում ևս հերթապահություն է սահմանված եղել։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1594

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ