«Երբ որոշ երկրներ փորձեցին «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում, Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։                
 

Ովքեր քանդել են ՀՀԿ-ն, հիմա Փաշինյանի թևի տակ են

Ովքեր քանդել են ՀՀԿ-ն, հիմա Փաշինյանի թևի տակ են
31.10.2018 | 19:30

Վաղը պաշտոնապես Ազգային ժողովն իրավունքի ուժով ազատ կարձակվի։ Հերթական անգամ վարչապետի ընտրության հարցն է քննարկվելու և քվեարկվելու։ Ինչպես նախապես հայտարարվել էր, Նիկոլ Փաշինյանը չի ընտրվի և ըստ Սահմանադրության համապատասխան հոդվածի, խորհրդարանն ազատ կարձակվի։


Մինչև վերջին պահը ՀՀԿ-ն պայքարեց սեփական իշխանության կտորները պահպանելու համար, սակայն իրավիճակը նրանից զորեղ էր։ Ճիշտ է, հասարակության ճնշումն նպաստեց ՀՀԿ-ի, նրա խորհրդարանական խմբակցության կազմալուծմանը, բայց նրանց ներսում եղած տարբեր արբանյակներն շատ ավելի վաղ էին սկսել ոչնչացնել այդ կուսակցությունը։ ՀՀԿ-ի կազմաքանդումը սկսվեց հենց այն ժամանակ, երբ այդ ուժի ցուցակ խցկվեցին տարբեր օլիգարխներ, պատեհապաշտներ, հազար կուսակցություն փոխած անհատներ։ ՈՒ այս ամենը ցցուն երևաց, երբ ՀՀԿ-ն սկսեց կորցնել իր դիրքերը, առաջինը նրանք լքեցին այդ կուսակցությունը, նրանք հեռացան խորտակվող նավից։ «Տակը» մնացին իսկական ՀՀԿ-ականները, որոնք մինչև վերջ գաղափարական պայքարի մեջ մտան իշխանությունների հետ՝ ապացուցելով, որ իրենք կարող են լինել Փաշինյանի իշխանության արժանի ընդդիմություն։
Սակայն գործն արդեն արված է, այս քաղաքական ուժն այնքան է վարկաբեկվել հիմնականում ոչ «իսկական» ՀՀԿ-ականների ջանքերով, որ որպես քաղաքական ուժ, այն նույնացվում է թալանի ու կոռուպցիայի հետ։


Ավարտվեց ՀՀԿ-ի «դարաշրջանը», բայց այս քաղաքական ուժը չի պատրաստվում արենայից հեռանալ, արդեն զտված ՀՀԿ-ն մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց առանց օդիոզ դեմքերի, օլիգարխների, պատեհապաշտների։ Նրանք այսօր իրենց տեղը կրկին գտել են իշխանության թևի տակ։ Այս առումով Նիկոլ Փաշինյանը մտահոգվելու առիթ ունի, այնպես չլինի, որ ՔՊ-ն էլ մի օր ՀՀԿ-ի ճակատագրին արժանանա։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2879

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ