Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Փաշինյանն ԱԺ-ին բանի տեղ չդրեց

Փաշինյանն ԱԺ-ին բանի տեղ չդրեց
08.02.2019 | 17:10

Այն, որ այս իշխանությունն իր յուրաքանչյուր քայլով կրկնում ու հաճախ էլ ավելի առաջ անցնում ՀՀԿ-ին, ապացուցում է ամեն օր։ Եթե նախկին իշխանությունների պարագայում բոլորը խոսում էին այն մասին, որ ամեն ինչ որոշում է մեկ մարդ, խորհրդարանն էլ ընդամենն կառավարության կցորդն է, օրենքները դակողը, այսօր էլ շատ բան չի փոխվել, տոտալ վերահսկողության տակ է և խորհրդարանը, և կառավարությունը։ Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ինքն է իշխանության «ասողը», շատ ազնիվ խոստովանություն էր։ Ոչ մեկն ինքնուրույն նախաձեռնություններ ցուցաբերելու թույլատվություն չունի։


Հասկանալի է, որ խորհրդարանը կամաց-կամաց վերածվում է ՔՊԿ-ի գլխավոր գրասենյակի, բայց գոնե որպես ինստիտուտ պետք է հարգել այդ կառույցը։ Ի վերջո, մենք իբր խորհրդարանական երկիր ենք ու իբր խորհրդարանն է ամեն ինչ որոշում։ Սակայն այսօր դեռ խորհրդարանի հավանությանը չարժանացած նախագիծը Նիկոլ Փաշինյանն արդեն որպես կայացած փաստ հրապարակում իր ֆեյսբուքյան էջում։ «Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները: ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում»։ Իսկապե՞ս։ Իսկ գուցե պետք էլ չէ, որ այդ նախագիծը խորհրդարան գնա, միևնույն է, արդեն Փաշինյանը որոշել է, կլինեն 12 նախարարություն և վերջ, իսկ պարզ է, որ նրան ոչ մեկը չի հակադրվի։ Իսկ խորհրդարանում ով դեմ է, ով կողմ այդքան էլ էական չէ, միևնույն է խորհրդարանական մեծամասնությունը մեկ մարդու նման կսեղմի «կողմի» կոճակը։


Բոլորին էլ պարզ է, որ այդ նախագիծը խորհրդարանը կհաստատի, բայց գոնե ձևի համար պահպանեք ընթացակարգը, չէ՞ որ սա պետություն է, ոչ թե վարձակալության հանձնած օֆիս։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2747

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ