ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Ինչու՞ անսպասելի հայտնվեց տեսադաշտում

Ինչու՞ անսպասելի հայտնվեց տեսադաշտում
24.05.2019 | 01:33

Արցախում նախընտրական կրքերն այնքան թեժ չեն, որքան Հայաստանից են փորձում այդ ամենին սրություն հաղորդել: Մեր տեղեկություններով, Արցախում նախագահի ամենաընդունելի թեկնածուն Վիտալի Բալասանյանն է, ինչը Հայաստանի իշխանության վերնախավի սրտով չէ: Պատահական չէր, որ Երևանում, ինչպես Օսիպյանը կասեր, Բալասանյանը «անսպասելի» հայտնվեց ոստիկանության տեսադաշտում:

Մեր տեղեկություններով, Հայաստանի իշխանությունն ամեն ինչ փորձում է անել, որպեսզի Վիտալի Բալասանյանի ընտրվելու հնարավորությունները նվազեն, սակայն Արցախից վստահեցնում են, որ իրենք շատ ավելի լավ գիտեն` ինչն է իրենց համար լավ, ինչը` վատ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ