Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

ԱԳՆ-ում «գասպարավարի լողի» սիրահար են

ԱԳՆ-ում «գասպարավարի լողի» սիրահար են
06.12.2019 | 15:23

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Բրատիսլավայում կայացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին ունեցած ելույթի տեքստային տարբերակի անգլերեն և հայերեն տարբերակներում առկա անհամապատասխանությունները հիշեցրին հայկական լավ ֆիլմերից մեկը: Գասպարավարի հայտնի լողի դրվագը։ Գետի ծանծաղ ջրում խեղդվող Գասպարն իր լավ լողորդ լինելու միֆի առումով ասում է. «Իշտը լողը, իմ խելքով կուզեի գոնե քիչ մը սիրուն բան լիներ մեր էդ փախուստի մեջ»։ Հիմա մեր արտաքին գործերի նախարարի ելույթի տեքստն է, անգլերեն բնօրինակից թարգմանելուց հետո հայերենում «իշտը» ուզեցել են մի սիրուն, հայրենասիրական նոտա ավելացնել։ Բայց այդ «գասպարավարի լողը» շատ արագ նկատվեց ընդդիմախոսների կողմից։

Եթե ընդամենը ներքին օգտագործման համար էր ասվում, որ «հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի կամ «Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը», իմաստը ո՞րն է։ Հայաստանում վաղուց արցախյան հիմնախնդրի հետ կապված այս իշխանության քայլերը շատ մտահոգիչ են դիտարկվում։ Պետք չէր իրենց անհեթեթ վիճակի մեջ դնեին նման քայլերով։ «Քիչ մը սիրունությունը» լրիվ անտեղի էր։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5152

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ