ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Քաղաքականությունը մասնագիտություն է, նաև՝ կոչում

Քաղաքականությունը մասնագիտություն է, նաև՝ կոչում
21.07.2023 | 13:55

Իրական քաղաքական ակտոր լինելու համար պետք է պատրաստ լինես զոհաբերելու վերջին լումադ։ Կարիերադ։ Անգամ՝ անունդ։

Հակառակ դեպքում, զբաղվելու ես քաղաքական իմիտացիայով` խաբելով բոլորին ու, ամենակարևորը, ինքդ քեզ։
Պետք չէ ակնկալել իրական քաղաքական դերակատարում այն մարդկանցից, ում համար կյանքի գործ է հանդիսանում բիզնեսը։ Նրանք ապրիորի պատրաստ չեն զոհաբաբերության։ Պատրաստ չեն դուրս գալու իրենց կոմֆորտի տիրույթից։ Քաղաքականությունը նրանց համար ընդամենը գործիք է, այլ ոչ թե՝ մտածողության ձև։
Ծանոթ իրավիճակ է, չէ՞։
Քաղաքականությունը մասնագիտություն է, նաև՝ կոչում, որը պահանջում է մեծ նվիրում։ Այն նման է դիցաբանական անկուշտ, ամեն բան խժռող էակի, որին միայն անդադար կերակրելով է հնարավոր ենթարկեցնել։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2822

Մեկնաբանություններ