Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Հե՜յ նավավար (ժողովրդական)

Հե՜յ նավավար  (ժողովրդական)
12.02.2025 | 05:54

Հե՜յ նավավար, խիզախ տղա,

ի՞նչ սրտով ես ծով մտել.

վարդ շուրթերին ափում ծնծղա

արդյո՞ք երգ ես պահ տվել:

Անուշ համբույր ունե՞ս մտքում,

թե անհուշ ես դու ինձ պես.

-Ա՜խ, ուռկանս ջուրն եմ նետում

ու միշտ դատարկ քաշում՝ տես:

Իսկ հեռևի ալիքը սև

ահարկու՜ է թափ առնում...

նա լավ գիտե ՝ ո՞վ է անսեր,

ու՞մ է Տերը պահպանում:

Հե՜յ պատանի, սիրուն նավազ,

կյանքդ ծովին թե կապես,

պիտի պահես օրենքն անանց.

-Առանց սիրո ծով չելնես:

15.06.2003 թվ.,Աստուրան

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 2294

Մեկնաբանություններ