Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Գահավիժում ենք արագ տեմպերով

Գահավիժում ենք արագ տեմպերով
11.05.2025 | 18:23

Հայաստանում հայերը բաժանվել են երկու մասի.

1. փող լինի, թքած մնացածի վրա,

2. բոլորից հուսահատվածները:

Առաջին խմբի հատվածը տարբեր գիտելիքների տեր մարդիկ են, բայց բոլորի կուռքը նյութն է։ Նրանք հոգևոր արժեքներ չունեն, նույնիսկ չեն մտածում, որ հետները գերեզման ոչինչ չեն տանելու։ Միաժամանակ այս կատեգորիայի մեծ մասը շրջապատին քցելու խասյաթ ունի։

Երկրորդ կատեգորիան խորը զգացմունքով ու գիտակցությամբ, մարդկային արժեքներից չհրաժարված խումբն է, որ առօրյայում մի կերպ է յոլա գնում։ Կենցաղային խնդիրները, ուտելիքի, կոմունալների թանկացում, նրանց է՛լ ավելի է հյուծում ֆիզիկապես և հոգեպես։

Այս տեսակը շուտով վտանգի տակ եղածից վերացող տեսակի կարգով կհայտնվի Կարմիր գրքում։

Իսկ մինչ այս դասակարգումների փոփոխությունը Հայաստանը արագ տեմպերով գահավիժում է էթնիկ հայերի վերացման պրոցեսում։

Կարևորը նիկոլ փաշինյանն ու աննա հակոբյանը վերաբաշխեն փողերի պահման գրպանները։

Երեսուն տարի օգտվել են նախկինների օլիգարխների գրպաններից, հիմա օգտվում ռն նաև սեփական բուծած «գործարարներից»:

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ