Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Սեպտեմբերի 25-ի դրությամբ` Սևանա լիճը գտնվում է ծովի մակերևույթից 1900,25 մետր բարձրության վրա: Լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ցածր է 2 սմ-ով:
Խաչվերաց (Սրբխեչ) կամ ՈՒլնոց տոնը, որը քրիստոնեական տոնացույցում նշվում է ամեն տարվա սեպտեմբերի 14-ին նախորդող կամ հաջորդող կիրակի օրը, հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...