Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Կամային և սթափ մարդիկ դուրս են պրծնում «խմբային անգիտակցականի» հեղեղից. Սուսաննա Բաբաջանյան

Կամային և սթափ մարդիկ դուրս են պրծնում «խմբային անգիտակցականի» հեղեղից. Սուսաննա Բաբաջանյան
18.07.2022 | 07:28

Սկսել եմ լրջորեն ուսումնասիրել շվեյցարացի հոգեբույժ Կարլ Յունգի «Խմբային անգիտակցական» հոգեբանական հետազոտությունը:
Լավ էլ գիտեմ՝ ամեն ինչ սկսվեց մեզանից, գլուխ էի ջարդում մեր երկրում կատարվողի վրա:
Պարզվում է՝ ցյուրիխցի պրոֆեսոր Յունգն էլ է գլուխ ջարդել նացիզմի անբացատրելի առեղծվածի վրա ու «անգիտակցականի» նոր դպրոց հիմնել, բացահայտել, որ այս հիվանդությունը ազգային է՝ անհատ առ անհատ:


Որպես կանոն, հիվանդությունն առաջ է բերում ազգի թուլությունները լավ ուսումնասիրած հրեշավոր մեկը՝ բացառիկ մարդատյաց պարագլուխ, ով, ազգի մեջ արթնացնելով խմբային անգիտակցականը, նրան մտքի կատարյալ հաշմանդամության է հասցնում, ուղղորդում բռնության և դաժանության:
Յունգը սարսափել էր խմբային անգիտակցականի դրոշի ներքո միավորված կործանիչ ուժից:
Անգիտակցականի լեզուն ոչ թե մարդկային երազների լեզու է, այլ խորհրդանիշերի՝ սիմվոլների լեզու:


«Անձն այլևս ամբողջ է, նա չի համընկնում Ես-ի գիտակցական անձի հետ»,-գրում է Յունգը:
Միայն հազվադեպ կամային և սթափ մարդիկ են, ովքեր կարողանում են դուրս պրծնել խմբային անգիտակցականի մահասփյուռ հեղեղից:
Առաջինն այս ուժը ողջ թափով կիրառվել է Հիտլերի կողմից, հետագայում փորձն ուսումնասիրվել, հատուկ մշակվել ու տարածվել է՝ ստանալով «գունավոր հեղափոխություն» անվանումը:
Հրեշավոր պարագլուխը պետք է լինի բացարձակապես անկարող համարումի տեր՝ սոսկալի փառատենչ, անպատասխանատու հոգեկան հիվանդ, թվացյալ միամիտ ու դատարկ պատրանքներով, բայց և հրեշավոր հոտառությամբ, ինչը հատուկ է առնետներին և անապաստան երեխաներին:
Սա է այս հիվանդության լիդերի հուզական մեխանիզմը, որով վստահություն կառաջացնի տերերի մոտ:


Այդպիսինն էր Հիտլերը. յուրաքանչյուր գերմանացի նրա մեջ տեսնում էր իր փրկչին ու փրկությունը, նրան իր խորհրդանիշն էր համարում, իր երկրորդ Ես-ը:
Յունգը տագնապած նշում է, որ ազգի հատուկենտ առողջ մասը ոչ թե պետք է ընկնի հոգեկան խոր ճգնաժամի մեջ, ՀՈԳՆԻ ու դառնա կամազուրկ, իմանալով հանդերձ ճշմարտությունը, այլ ամբողջ ուժով պայքարի իր երկիրն ու ազգը ընդգրկած ծանր հիվանդության դեմ: Այլապես, հեռու չէ այն օրը, երբ նա ինքն էլ կդառնա այն զոհերից մեկը, ովքեր զրկվել են գիտակցական Ես-ից ու դարձել խմբային անգիտակցականի ավերիչ կցորդը, սփռվող անբարոյականության, անհոգի և անպատասխանատու դաժանության ակամա մասնակիցն ու հետևանքների չարաչար կրողը:

Դիտվել է՝ 11495

Մեկնաբանություններ