ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Անկայունությունը կշարունակվի

Անկայունությունը կշարունակվի
27.10.2024 | 15:45

Վրաստանի անկայուն իրավիճակը կախված կմնա մինչև ԱՄՆ-ի ընտրությունները։

Եվրոպայում Թրամփի կոնտրագենտը Օրբանն է, ով հաղթանակի կապակցությամբ շնորհավորեց «Վրացական երազանքին» դեռևս մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հայտարարությունը։

Թրամփի հաղթանակի դեպքում ընդդիմությունը կմնա որբ, հակառակ դեպքում, անկայունությունը կշարունակվի։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3017

Մեկնաբանություններ