ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Անտեր խաշլամա

Անտեր խաշլամա
24.12.2024 | 07:34

Իմ ընկեր Ավոն գրող չի, բայց լավ պատմել գիտի. ես էլ լավ չեմ պատմում, բայց լավ գրել գիտեմ։

Քանի որ պատմելուց վատ եմ, միշտ կողքս լավ պատմող եմ պահում։ Դրա համար Ավոն մոտիցս միշտ անպակաս է։

Երբ էլ կողքիս չի լինում, սաղ լինի հեռախոսը` միշտ մոտս ա ու մոտս` ականջիս զնգում է ու իր բերած խոսքը հղում մինչև հոգուս խորախորհուրդ խառնարանները։ Ինձ մնում է լսել ու արձագանքել, որ շատ նման է արտագրելու։

Ավոն խոսում է, ես գրի եմ առնում։

Ճշտ է, էդ ճամփին պատումը փոքր ինչ խամրում է ու գունաթափվում, բայց հյութը ինչքան էլ քամվում` մեջը էլի ինչ որ բան մնում է։

Էդ իսկ պատճառով իմ ամեն «գրագողությանը» ձգտում եմ հասնել բանավոր խոսքի գրավչությանն ու կենդանությանը։

Ձգտում եմ ձգտում, բայց էլի չեմ հասնում... Անհարկի գրագիտությունս ինչ-որ տեղ գիրս դարձնում սինթետիկ ու թեև կենդանությունը տողերիս մեջ տրոփում է, բայց էլի շատ ու շատ բան մեջին սատկած է լինում։ ՈՒրեմն էդ օրը Ավոյի պատմությունը նվիրված էր իր շեֆին` նրա անմնացորդ փողասիրությանը։ Ասում էր` Լև՛, էդ անաստվածը հո փող չէր սիրու՞մ, հո փող չէր սիրու՞մ, անպատկերացնելի է, որ ուրիշ սեր էլ չունենա` փողը հերիք ա։

- Ո՞նց,- հարցնում եմ։

- Էսենց,- ասում էր,- իր կաբինետում սեղանն ու աթոռը էնենց էր հարմարացնում, որ անպայման դիմահար լինի սեյֆին։ Էթենց հարմար էր. նստում էր աթոռին ու հայացքը հառում սեյֆին, ավելի շուտ սեյֆի մետաղական դռնակին։ Ժամերով աչքը չէր կտրում էդ պուճուր դռնակից, ոնց որ հնդիկ յոգ, որ սևեռուն հայացքով շարունակ նայում էր նույն կետին։ Մետաղի պաղ լռությունը չէր հոգնեցնում նրան` նայում էր ու նայում... Ջերմության աղբյուրը ներսում էր, նա ընդամենը հագուրդ էր տալիս իր իղձերին։ Դռնակը կիսաբաց էր անում։ Ով քեզ երջանկություն` ներսում կապոցներով փափուկ թղթադրամներ էին, փափուկ, փափուկ, որ սիրտ էին շոյում, շոյում ու մաշում։ Հմայված նայում էր սեյֆին, գանձերի այդ կղզյակին, փողի գունեղ կապոցներին` երջանկության այդ անխոս վկաներին, բայց սիրտը ուզածի չափ էլի չէր հովանում։ Դռնակի բացվածքը մեծացնում էր։ Այ, քեզ երջանկություն.

Դռնակդ բաց ներս գամ ես`

անուշ, անուշ ծիծ տամ քեզ...

Ախր, դա սոսկ կուրծք չէր, որից կաթ էր հոսում, դա փող էր, փող` երջանկության իրական աղբյուր... Նայում էր, հմայվում, հմայվում ու նայում, բայց էլի ու էլի նայել էր ուզում... Աչքերով շոյում էր մետաղական իրանը և ոչ մի սիրուհի նրա գեղանի մարմնի հմայքը չուներ, հայացքը կատաղի մոլուցքով ներխուժում էր բաց դռնակից ներս և ոչ ոք այդ կիրքը չուներ, մտովի գուրգուրում էր փափուկ, փափկասուն այդ սերը, փայփայում մի պտղունց այդ երջանկությունը և հայացքը քրքրում էր փողի կապուկները, և ուռցրած շուրթերը երկարում էին, ձգվում, ուր որ է կհպվեին անմահական աղբյուրին ու տոչորվող շուրթերը, նաև ծարաված հոգին միայն մի բան էին տենչում` փող, փող, փող, որը գոյության հանճարն էր միակ և նրա գոյության իրական չափը, որ հղի էր միայն և միայն մի բանով` օրգազմով...

Էսօր էդ օրն էր։ Աշխատավարձի օրը։ Եկել էր այն դաժան պահը, երբ հրաժեշտ էր տալու

իրական սիրուհուն

- Ավո, -ասել է ակամա ներս մտած իր աշխատակցին,- պատկերացնու՞մ ես, էս հրաշքը երեկոյան չի լինելու...,- մի պահ հառաչել էր, ապա աշխուժացած ավելացրել ,- Ավո, կլինի՞ քո աշխատավարձը հետո տամ...

- Բայց դա ի՞նչ ա փոխելու,- ավելացրել էր պատմիչս։

- Շատ բան,- մտահոգ, ասել էր շեֆը,- սեյֆս դատարկ չի մնա...

Կնճռոտված էր շեֆը, դեմքից միայն տխրություն էր ծորում։ Լայն բացած աչքերի մեջ, ասես կովի թախծագորով աչքերում, լիճ տխրություն էր։ Դա կորստյան ցավն էր, որն ավաղ, այդ երեկո պատուհասելու էր տիրոջը...

- Ի՞նչ ասեմ,- էի Ավոյին,- մարդ կա փող ա սիրում, մարդ էլ կա` անփող խաշլամա...

- Պրիչյոմ տուտ խաշլամա...,- զարմացել էր Ավոն։

Ավոն ոչ մի կերպ չէր ուզում հասկանալ խաշլամայի կապը փողի հետ։ Իսկ ես ուզում էի մի էնպիսի պատմություն պատմել, որ իր զորությամբ ոչ միայն չէր զիջի Ավոյի պատմածին, այլ վեր էր ամեն ինչից, նունիսկ ցանկացած գրողի երևակայությունից, թեկուզ և Գաբրիել Գարսիա Մարկեսի ֆանտաստիկ երևակայությունից։ ՈՒ ես, նվաստս, մեծագույն ցավով Ավոյին պատմեցի, թե ինչպես գյուղի հուղարկավորության թափորը վերադարձել է գերեզմանից և քելեխի սեղանը դատարկ գտել։ Համագյուղացի Դարչոն գաղտագողի մտել էր բախչեն ու էնտեղ կրակի վրա

դեռ անուշ, անուշ, անմեղորեն, խլթխլթացող խաշլամի ղազանը տակեվանց արել։ Սգվորները ավելի էին սգվորել, մանավանդ, որ մխիթարանքի գոնե մի պնակ միս չէին գտել հոգեհացի սեղանին։

Ավոյի չռված հոնքերի տակից ուր որ է դուրս էին թռչելու ակնագնդերը։ Բայց իր շեֆի հետ կապված հիշողություններն ու փողի նկատմամբ նրա անհագուրդ ախորժակը կրկին ու կրկին ետ էին տարել։

- Մեկ էլ մեր շեֆը,- ասել էր հոգոց քաշելով,- ձեռը կտաներ մեռելի անտեր խաշլամին... Էն էլ տա՜ք, տա՜ք, խնկաբույր, բուղը վրեն ծուլ ըլնելիս...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 2974

Մեկնաբանություններ