Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հիմքներդ ազգայինով ամրացրեք, ոչ թե՝ օդից եկածով

Հիմքներդ ազգայինով ամրացրեք, ոչ թե՝ օդից եկածով
03.02.2025 | 17:06

Թրամփն էս ինչ կտրել է կտրում փողերը. մեր երկրում տեսնես քանի՞, այսպես ասած, լրատվական կփակվի, քանի՞, այսպես ասած, իրավապաշտպան կազմակերպություն կդադարի գործելուց:

Չեմ չարախդնում, պարզապես ուզում եմ ասել՝ հույսներդ ազգայինի վրա դրեք, հիմքներդ ազգայինով ամրացրեք, ոչ թե՝ օդից եկածով, որն, ըստ ճաշակի, մի օր կլինի, մի օր չի լինի:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4813

Մեկնաբանություններ