ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Բուսաբանական այգու շուրջ 80 հա տարածք լիարժեքորեն չի ոռոգվում

Բուսաբանական այգու շուրջ 80 հա տարածք լիարժեքորեն չի ոռոգվում
27.09.2013 | 17:27

«Այգու ֆինանսավորումը շատ քիչ է. Այն ստանում ենք աշխատավարձի ձևով, որով կարողանում ենք միայն մեր աշխատողներին պահել, իսկ մնացած խնդիրները, որ ունի այգին, առանձին ֆինանսավորում են պահանջում, ինչը չկա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի Բուսաբանական այգու փոխտնօրեն` Գագիկ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ: Նրա ներկայացմամբ, այգու ոռոգման համակարգը, որն ուզում են վերականգնել, խորքային մի հոր է, որը 90 -ականներին տեղաբաշխված է եղել այգու հարավային մասում և 1997-98 թթ. արդեն շարքից դուրս է եկել. «Դա նախատեսված էր ապագայում տնկարանային տնտեսության պտղատու այգիների ստեղծման համար, այդ ծրագիրը չաշխատեց, մնաց և վառվեց այդ պոմպը և այդ վիճակում է մինչ օրս»,-մանրամասնեց այգու փոխտնօրենը և նշեց, որ խորքային հորը վերանորոգելու համար անհրաժեշտ է 6,500 ԱՄՆ դոլար, իսկ այդ գումարը ոչ ոք չի կարող իրենց տրամադրել: Նրա խոսքով, այգին թեև ոռոգման համակարգ ունի, բայց այն ամբողջ տարածքով մեկ չի գործում, միայն ոռոգվում են կենտրոնական պարկային տարածքները, իսկ շուրջ 80 հա տարածք լիարժեքորեն չի ոռոգվում: Ինչպես բանախոսը նշեց, այս տարի, Բնության պահպանության միջազգային ծրագրով , ցանկանում են ստեղծել անտառային տնկարան, որտեղ կաճեցվեն ծառերի այնպիսի տեսակներ, որոնք հայտնվել են կարմիր գրքում կամ ոչնչացվել են: «Այդ տնկարաններում պետք է ցանենք, աճեցնենք, պատվաստենք, որպեսզի ստանանք բնություն»,-ասաց նա:

Գագիկ Մովսիսյանի տեղեկացմամբ, Բուսաբանական այգում կայանալիք ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթի 70 տոկոսը կտրամադրվի այգու տնկարանային տնտեսության ջրամատակարաման համակարգի վերանորոգմանը: Իսկ թե ինչ արդյունքներ կունենան, կերևա ցուցահանդեսից հետո:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ