ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
13.03.2015 | 01:26

...թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հնարավոր է առաջիկայում վաճառքի դրվի: Այս օրերին ընկերությունում ակտիվ խոսակցություններ են, թե ռուսները որոշել են այս կարևոր «օբյեկտը» հանձնել ու հեռանալ: Հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսական ծանր վիճակը, Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկի` ՀԷՑ-ի պահպանումը շռայլություն է դարձել նրանց համար: Ի դեպ, որոշ լուրերի համաձայն, այն կարող է գնել հայ մեծահարուստներից մեկը, որը հրաշալի հարաբերությունների մեջ է ռուսական վերնախավի հետ:

Դիտվել է՝ 1783

Մեկնաբանություններ