ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
11.04.2017 | 00:47

...թե բավական վատ վիճակում է հայտնվել ՕՐՕ դաշինքը ղեկավարած Սեյրան Օհանյանը։ Նա իր պարտությունը դեռ չի կարողանում ընդունել, չգիտի` ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Ասում են` մասնավոր զրույցում նա արդեն խոստովանել է, որ սխալ հաշվարկներ է արել ու անհեռանկար քաղաքական ծրագրեր մշակել, մինչդեռ գեներալի կինը՝ Ռուզան Խաչատրյանը, չի պատրաստվում նահանջելու։

Ասում են նաև, թե նա պատրաստվում է հայտարարելու, որ իր դեմ ձեռնարկված մամուլի «արշավանքը» նախագահականի ձեռքի գործն է։ Հետաքրքիր է` Սեյրան Օհանյանը կկանգնեցնի՞ իր տիկնոջը։

Դիտվել է՝ 5172

Մեկնաբանություններ