ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
10.05.2017 | 09:37

...թե առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները. Արծվիկ Մինասյանը, Դավիթ Լոքյանը և Լևոն Մկրտչյանը կմնան իրենց պաշտոններին։ Սակայն սա դեռ բոլորը չէ։

Ասում են, ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» «Հանրապետականից»։ Ըստ այդմ, չի բացառվում, որ դաշնակցականները, իհարկե, ոչ նախարարի, բայց փոխնախարարի և մեկ մարզպետի պաշտոն ևս ստանան։ Իսկ թե ում են ՀՅԴ-ում պատրաստվում առաջարկելու փոխնախարարի ու մարզպետի թեկնածու, առայժմ հայտնի չէ։

Դիտվել է՝ 9286

Մեկնաբանություններ