Այսօր երեկոյան հստակ պատկեր կունենանք փաշինյան նիկոլի պատմական այցի և ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ, բայց մինչ այդ մի քանի նկատառում կուզենայի հայտնել:
Ըստ հավաստի աղբյուների, Հայաստանն ու Ադրբեջանն այսօր դուրս կգան Մինսկի խմբից: Դա շատ պետք է Ադրբեջանին, բայց դա մեծ վնաս է Հայաստանին, և հենց դա է պատճառը փաշինյան-Ալիև տանդեմի սինքրոն քայլի (Մինսկի խումբը հայերին պետք էր՝ բավարար էր հետ կանչել ժողվարչապետի ոչ լեգիտիմ ստորագրությունը Պրահայի դավադիր հայտարարությունից, և Մինսկի խումբը նորից կսկսեր գործել):
Ըստ նույն աղբյուրների, ժողվարչապետը Թրամփի հետ կստորագրի Սյունիքի հանձնման համաձայնագիրը, որը հանրությանը կներկայացվի որպես TRIPP (Trump Route for International Peace and Prosperity – Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի Ճանապարհ): Այսինքն, նախրին կհամոզեն, որ ընդհանրապես ոչ ոքի Զանգեզուրը չեն զիջում, Հայաստանի սրբազան ինքնիշխանությունը կպահպանվի:
Ոչ մի ամերիկյան զինվոր չի լինելու Զանգեզուրում (խայտառակ սուտ՝ կլինեն ավելի վտանգավոր կառույցների սպաներ, ասենք՝ ЦРУ-ի):
Իբր, ստեղծվելու է ինչ-որ հայ-ամերիկյան կոնսորցիում, որտեղ իրենց արևին Հայաստանը Միացյալ Նահանգներին հավասար ձայնի իրավունք կուենա (սա արդեն ծիծաղելի է), որը մասնավոր փողեր կհայթայթի, ինչ-որ խողովակներ կկառուցի, այլ կոմունիկացիաներ:
Դե, Թրամփն էլ լոպազանում է սոցցանցում, թե բա՝ ով ասես փորձել է խաղաղություն բերել տարածաշրջան, բայց ոչ ոք չի հաջողել, մինչև չհայտնվեց Թրամփը և չերջանկացրեց հայերին ու ադրբեջանցիներին:
Հայերեն թարգմանած ամերիկյան օլիգոֆրեն նախագահի գրառումը նշանակում է, որ թե հայերի, թե ադրբեջանցիների հերն անիծվելու է. հայերը կտուժեն, քանզի կզրկվեն իրենց սիրած ժողվարչապետից՝ ռուսների ձեռքով, իսկ ադրբեջանցիք ավելի լուրջ կքաշվեն՝ կզրկվեն իրենց 5000 տարվա հզոր պետությունից, նույնպես շնորհիվ ռուսների:
Բայց դա Թրամփի, մեղմ ասած, տանձին չէ, քանզի չունի ամերիկյան նախագԵն այնքան ուղեղ, որ ի վիճակի լինի հասկանալ, թե ինչ է բերելու սույն հարիֆների գլխին իր կամքից անկախ:
Բայց այստեղ մի քանի հարց է մնում, որի մասին ոչխարներ Ալիևն ու փաշինյանը իրենց ոչ պակաս ոչխար վերադասի հետ չեն հասցրել կամ չեն ֆայմել հստակեցնել:
Նախ՝ որքանո՞վ է համահունչ TRIPP կոչված միջանցքը Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը, և հնարավո՞ր է դա արդյոք իրականության մեջ:
Երկրորդ՝ ո՞նց են պատկերացնում TRIPP-ի «քաղաքացիական», անզեն կոլեկտիվի համակեցությունը ՌԴ սահմանապահ զորքերի հետ մի քանի մետր հեռավորության վրա:
Երրորդ՝ ո՞նց են պատկերացնում ամերիկյան ЦРУ-ի «քաղաքացիական» կոնսորցիումի գոյությունն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ: Եվ չե՞ն վախենում գմփոցից, որը կարող է Հայաստանը կործենել:
Չորրորդ, բայց սա արդեն զուտ ներքին հայկական խնդիր է՝ հայրենի ընդդիմությունը գիտակցո՞ւմ է, որ այլևս Հայաստան ոչ մի տեսակի զենք/զինամթերք չի ներմուծվի «քաղաքացիական» ամերիկյան հատուկ ծառայությունների շնորհիվ, քանզի դրանք գալիս էին Իրանի տարածքով, իսկ այդ տրանզիտն արդեն ամերիկյան վերահսկողության ներքո կլինի («ռեցեպտով» տիրի փամփուշտ թույլ կտան ներկրել): Իսկ Ադրբեջան Զանգեզուրով կգնա ամեն ինչ… դե, դա է պահանջում Թուրանի գերակա շահը, որը պարտադրված է հայ ժողովրդին իր արևմտական, այն է՝ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ իշխանության միջոցով:
Իսկ ամենակարևորն այն է, որ այս ոչխարների տրիոն՝ Թրամփ-Ալիև-փաշինյան կազմով, ընդհանրապես չի մտածել Ռուսաստանի ռեակցիայի մասին՝ ընդդեմ իրենց չափազանց խաղաղասեր և մարդասիրական պրոյեկտի: Նույն կերպ ամերիկացիք ու բանդերականները չգիտակցեցին նույն Ռուսաստանի ռեակցիան 2014-ի հեղաշրջման ժամանակ, այդ օլիգոֆրենների մտքով անգամ չանցավ, որ Ղրիմն են կորցնելու, բնականաբար, չէին կարող նաև ֆայմել, որ 2014-ի փետրվարին նրանք հրահրեցին ՈՒկրաինայի լուծարման անդառնալի պրոցեսը, որն այսօր մեծ թափով ընթանում է մեր աչքերի առաջ:
Երեկ գրել եմ, այսօր էլ կրկնեմ՝ որքան ոչխար պիտի լինեն մարդիկ, մասնավորապես, Ալիևն ու փաշինյանը, որ, ապրելով Ռուսաստանի և Իրանի արանքում, որոնք ամենևին էլ Լյուքսեմբուրգ կամ Հոնդուրաս չեն, մտնեն հակառուսական, հակաիրանական բարդ օպերացիայի մեջ, նաև՝ հակաչինական: Բայց պարզվում է, որ կան այդպիսի ոչխարներ: Մխիթարանքն այստեղ այն է, որ այդ ոչխարները երկար չեն մնա՝ սեփական ոչխարությունը նրանց գերեզման կտանի, ինչպես և նրանց երկրները:
Ամեն...
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ