«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Մոմ վառողներին դատողների մասին

Մոմ վառողներին դատողների մասին
08.08.2025 | 19:30

Հին կտակում պատվեր կա «ճարպերդ Իմ առջև այրես»: Աստծո Օրենքի հանձնարարականով, որ հնում` կենդանիների ճարպերն էին, նորում, ավելի քաղաքակիրթ, մոմի ճարպն է։

Խնդրին գիտությամբ, տրամաբանականորեն մոտենանք, թե ինչու Աստված նման պատվեր տվեց:

Հայտնի է, որ մարդկանց ճարպակալելը մեղքերի հավաքման հետևանք է: Եվ մարդասերն Աստված հանձնարարում էր զոհագործված կենդանիների ճարպերը այրել, այդպես` ըստ «նմանը նմանին է սիրում –միանում» բնական օրենքի` մարդու մեղքերի պատիժները մորթվող կենդանին էր ստանում, մարդուն ժամանակավորապես թեթևացնելով մեղքերից ու դրանց մահացու պատիժներից:

Սակայն, քանի որ զոհ գործողը միայն ժամանակավորապես էր ներվում, այդ պատճառով նա նույն մեղքերից կրկին թեթևություն ստանալու համար, պարբերաբար կենդանիների զոհեր էր կատարում՝ բազմաթիվ անգամներ։

Մոմն առանց կենդանիներ մորթելու, առանց արյուն թափելու մեղքի ճարպերն այրելու նպատակային եղանակ է։ Եվ նույն մեղքից հանգստանալու համար, բազմաթիվ անգամներ են կրկնում, Հավիտենության Զոհ՝ Քրիստոսի մեր մեղքերի թողությամբ։

Ողջախոհ լինենք և չմերժենք Քրիստոսի Խոսքը, որ հայտարարում է.

«Ես չեկա օրենքը վերացնելու, այլ` լրացնելու»:

Մոմ վառելը դիտվում է որպես Հին կտակարանի զոհի նմանություն, սակայն անարյուն զոհի, քանի որ կենդանիներ չեն մորթվում, իսկ կենդանու ճարպին գալիս է փոխարինելու անգամ աղքատներին հասանելի՝ մոմի ճարպն այրելու տարբերակը, որպես նորովի զոհագործության թեթև բեռ։

ՈՒրեմն, եթե դու մոմ չես վառում, քանի որ Քրիստոս մեզ համար Իր զոհագործմամբ հավիտենապես ազատեց կենդանիների զոհեր անելուց, այդ դեպքում մեզ ո'չ ոք չի էլ դատում, եթե մոմ չենք վառում։ Որովհետև մեր Հավատքով և Քրիստոս Զոհով է մեր ամենքի փրկությունը: Սակայն Քրիստոս օրենքը չդատեց, այլ թեթևացրեց շնորհներով: Աստծո Օրենքի որևէ կետ ո՛չ դատեց, ոչ վերացրեց, այլ` լրացրեց Շնորհներով, այսինքն՝ Ճշմարտության Բուն Էությամբ, Կատարելությամբ, և այդ անվանեց փրկության նեղ դուռ, Լեռան քարոզն իսկ՝ այդ կատարելությունների մասին է։

Այսպես օրինակ, Օրենքով սուտ չերդվես-ը Նեղ դռնով դարձավ՝ ամենևին չերդվես, այլ քո այո-ն այո՛ լինի, ոչ-ը՝ ո՛չ, դրանից ավելին չարից է:

Նախկինում՝ սպանողը մատնվում էր դատաստանի, իսկ նեղ դռնով (նոր կտակարանով) դատաստանի է դրվում եղբոր վրա հանիրավի բարկացողը, նրան խոսքով հանիրավի մահացու խոցող-վիրավորողը։

Նախկինում շնացողն էր ենթարկվում դատաստանի, իսկ նոր կտակարանով դատաստանի է դրվում կնոջը մտքում ցանկանալը։

Նախկինում պատվիրան էր՝ սիրիր ընկերոջդ և ատիր քո թշնամուն։ Իսկ նեղ դռնով (նոր կտակարանով)՝ նաև․․․ թշնամիներին սիրելը կա։ Եվ եթե մի այտիդ ապտակեն՝ նրան մյուսն էլ դարձրու պատվերը (խոսքը մերձավոր մարդկանց թշնամության մասին է) (Lեռան քարոզ)։

Այսպիսին է կատարելությունը։ Այնպես որ՝ մոմ վառելու հանդեպ հարձակումը, վառողին կռապաշտ որակել-դատելով խոսող, որպես թե՝ Աստծո բարին որոնող եղբայրը, միթե Նեղ Դռան կատարյալ պատվիրանները անթերի պահել կարողանալո՞վ է խստորեն հանդիմանում մոմ վառողին։ Լավ է՝ հիշենք՝ մի դատիր, որ չդատվես հանձնարարականը։ Քանի որ Քրիստոսին հուսադրած մոմ վառելով աղոթողը՝ արդեն Քրիստոսի պաշտպանության տակ է գտնվում և ոչ թե մահացու դատի, մինչև որ ինքն էլ կատարելությամբ ընդունի Քրիստոս Զոհին՝ առանց մոմի զոհողության։

ՈՒրեմն, ոչ թե դատենք մոմ վառողներին, այլ, լավ կանենք խնդրենք Աստծուն, որ մեզ իմաստություն տա շնորհներ կիրառելով առաջ գնալ, որպեսզի հավատավոր հոգիներին չհուսահատեցնենք, հանիրավի կորստի չտանք, հոգիներ, որոնք դեռ իմաստությամբ, քարոզներ ունկնդրելու, դեռ հոգևոր պարզ բաներ ճանաչել- սովորելու քաղցն ու ծարավն ունեն։ Չէ՞ որ շնորհներով է Տիրոջ խոստումը կատարվում, թե .

«Իմ լուծը քաղցր է և բեռը՝ թեթև»:

Եթե ոչ, որպես մեծեր չե՞նք հարձակվում ու դատում մեզնից փոքրերին։ Տիրոջ բարկությունը շարժելով մեզ վրա։ Տա Աստված՝ ժամանակին ապաշխարենք՝ միմյանց հանիրավի դատողներս և էլ չդատենք, որպեսզի Աստծուց, միգուցե, չդատապարտվենք։

Մաքսիմ ԱՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1086

Մեկնաբանություններ