Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Միակ օրակարգը

Միակ օրակարգը
08.06.2025 | 11:00

Հայաստանում ներկա պահին կա միայն մեկ կենսական օրակարգ՝ հեռացնել ու պատժել ազգադավ իշխանությանը, զուգահեռաբար հաստատելով հայաշունչ ու երկրաշեն նոր իշխանություն: Քաղաքական-հասարակական դաշտում այլ հարցեր քննելն ու շոշափելը վտանգավոր շեղում է իրավ հայ մարդու բուն անելիքից:

Եվ եթե այդ օրակարգի շուրջ չեն համախմբվում Հայաստանի ու հայության համար իրենց սրտանց ցավող ուժեր համարողները, ապա տեղին մտածում ես, որ նրանք ուղղակի պայքարի դաշտում հայտնվել են հանուն իշխանության, և ոչ հանուն Հայոց երկրի:

Չեմ կասկածում՝ կան այդպիսի ուժեր՝ առաջնահերթորեն հանուն Հայաստանի (և Արցախի) պայքարողներ, պարզապես պետք է նրանց զանազանել «իշխանամարտիկներից», և այդ հարցում բոլորիս մեծապես պետք է օգնեն հմուտ ու ազնիվ փորձագետներն ու քաղաքագետները:

Ի՞նչ արժեն նրանց վերլուծություններն ու մեկնաբանությունները, եթե դրանք չեն օգնում սևն ու սպիտակը տարբերակելուն, առողջ ուժերի միավորվելուն:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ