«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Իսրայելը «սխալմամբ» Նախիջևանն ու Արցախը նշել է որպես Հայաստանի մաս

Իսրայելը «սխալմամբ» Նախիջևանն ու Արցախը նշել է որպես Հայաստանի մաս
16.06.2025 | 11:53

Հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել Իսրայելի բանակի հրապարակած տեղեկագրերի քարտեզն հրապարակելիս։

Քարտեզում Արցախն ու Նախիջևանը նշվել են որպես Հայաստանի մաս։

Ադրբեջանցիները մեծ աղմուկ են բարձրացրել, ինչից հետո ՑԱՀԱԼ-ի ներկայացուցիչ Նադավ Շոշանին հայտնել է, որ քարտեզը վերախմբագրվել է։

Սակայն խմբագրված քարտեզում էլ ո՛չ միայն Արցախն ու Նախիջևանն են եղել Հայաստանի կազմում, այլև Քաշմիրի շրջանը պատկերված է եղել որպես Հնդկաստանի մաս։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1829

Մեկնաբանություններ