ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Մասկը, Ցուկերբերգը, Բեզոսն ու մյուս սուպերհարուստները թելադրում են ոչ միայն ԱՄՆ-ի, այլև համաշխարհային քաղաքական օրակարգը

Մասկը, Ցուկերբերգը, Բեզոսն ու մյուս սուպերհարուստները թելադրում են ոչ միայն ԱՄՆ-ի, այլև համաշխարհային քաղաքական օրակարգը
05.11.2025 | 14:16

Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթեց դեմոկրատ-սոցիալիստ, մուսուլման Զոհրան Մամդանին:

Սա Թրամփի իշխանության գահավիժման սկիզբն է: Վերջին օրերին արված սոցհարցումները ցույց են տվել, որ Թրամփի վարկանիշը այժմ ընդամենը 37 տոկոս է:

Իսկ ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունները գալիք 2026 թվականի նոյեմբերին են, և նման տեմպերով շարունակելու դեպքում այդ ընտրություններում Հանրապետական կուսակցությունը կրելու է խայտառակ պարտություն, Կոնգրեսի երկու պալատները ամբողջովին կանցնեն դեմոկրատներին:

Նյու Յորքի երեկվա ընտրություններում ընտրողների թվի աննախադեպ աճ է գրանցվել: Մարդիկ հոգնել են այս վիճակից և ցանկանում են արտահայտվել:

Թրամփիզմը բերելու է ձախ քաղաքական հոասանքների, սոցիալիզմի աննախադեպ զարթոնքի, քանզի այսօրվա ԱՄՆ իշխանական լծակները գտնվում են ֆինանսատնտեսական օլիգարխիայի տիրապետության տակ: Հատկապես ակտիվ է նոր սերնդի IT օլիգարխիան: Մասկը, Ցուկերբերգը, Բեզոսը և մյուս սուպերհարուստները թելադրում են ոչ միայն ԱՄՆ-ի, այլև համաշխարհային քաղաքական օրակարգը՝ մտնելով մոլորակի յուրաքանչյուր բնակչի անձնական կյանք, կլանելով և ոչնչացնելով փոքր ու միջին բիզնեսը, ցանկացած մրցակցի: Մեգակորպորացիաները օր օրի չարիք են դառնում մարդկության համար: Աշխարհի բոլոր երկրներում օր օրի վերանում է միջին խավը, ամեն ինչ գնում է նրան, որ լինեն ծայրահեղ հարուստներ և բանկային պարտքերի տակ կքած, հեռախոսների մեջ ապրող ամբոխ: Աշխատելն ու ստեղծագործելը դառնում է անիմաստ:

Թարմփիզմը, «պահպանողականության» քողի տակ, պոպուլիստական լոզունգներով իշխանության գալով, ծառայում է զուտ մեգակորպորացիաների շահերին, որն ավելի է խորացնելու սոցիալական անարդարությունը:

Դեմոկրատիա ասվածն ընդհանրապես մոռացված է, թրամփիզմը ողջունում ու համագործակցում է ցանկացած դիկտատորի հետ:

Եթե Կոնգրեսի գալիք ընտրություններում Հանրապետականները կորցնեն Կոնգրեսը, Թրամփը կվերածվի «կաղ բադիկի» և ոչ մի կարևոր հարց միանձնյա որոշել չի կարողանալու: Այսինքն, գլոբալ աշխարհաքաղաքական վիճակն ավելի բարդ ու անորոշ է լինելու: Թրամփի բոլոր նախաձեռնությունները մնալու են թղթի վրա:

Հայ-ադրբեջանական «խաղաղության», ԹՐԻՓ կոչված ավանտյուրան այդ շարքից է:

Իշխանությունն ու ընդդիմությունը փորձում են թրամփիստների կողմից աջակցություն ստանալ:

Իշխանավորները ոգևորված սպասում են Թրամփի որդուն:

Ընդդիմությունը հարցազրույց է տալիս Թաքեր Կառլսոնին:

Բայց պետությունների մրցակցությունը համակարգերի մրցակցություն է: ԱՄՆ-ը թուլացած է համակարգային առումով: Հայաստանը Ադրբեջանին պարտվել և շարունակում է պարտվել ոչ թե ռազմական, այլ համակարգային առումով: Ադրբեջանը պետություն է կուռ համակարգով, այն կաշխատի ցանկացած իշխանության օրոք, Ադրբեջանի հասարակությունը ձեռք է բերել համապատասխան մենթալիտետ, գիտե պետության գինն ու դերը: Հայաստանը թույլ ու չկայացած պետություն է, մեր հասարակությունը չունի պետության ինստիտուտի նկատմամբ հարգանք ու հավատ, առաջնորդվում է զուտ էմոցիաներով: Մեր պետական համակարգը կառավարվում է պոպուլիստական թատրոնի, շոուների միջոցով, այն վերածվել է ծաղրածուներով լեցուն կրկեսի:

Սևան, թե Գյոկչա, Արարատ, թե Ագրիդաղ, Սծեպանակերտ, թե Խանքենդի՝ կարևոր չէ, անունները կարևոր չեն, կարևորը ներքին համակարգային ուժն է:

Կուզես մորուք պահիր, կուզես սափրվիր, արևային «դուխով» կեպկան փոխարինիր տաքսու շոֆերի գլխարկով, հետո 70-ականների ցիլինդրով, միևնույն է, էությունդ, մտավոր և բարոյական ունակություններդ չեն փոխվելու, գործերիդ որակը նույնն է լինելու:

Արդեն իսկ նշմարվում է, որ 2026 թվականին կայանալիք ՀՀ պառլամենտական ընտրությունները կրկին 90-ականների թեմաների ու դեմքերի շուրջ է լինելու:

Յո՞ երթաս, մոլորված Հայաստան...

Այս տեմպերով ճանապարհը մեկն է՝ կլանվել և լուծվել հարևան երկրների մեջ: Չե՞ք հավատում: 5 կամ 10 տարի առաջ կհավատայի՞ք, որ 2025 թվի վիճակում ենք լինելու...

Արա Արայան

Դիտվել է՝ 3201

Մեկնաբանություններ