«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ալիևի ելույթով կիսվելը երբևէ չտեսնված հատակ է

Ալիևի ելույթով կիսվելը երբևէ չտեսնված հատակ է
22.07.2025 | 19:01

Եթե ԱՄՆ-ի նախագահը կիսվում է Ալիևի ելույթով, ուրեմն, դառնանք ու հազար ողորմի տանք Լեոնիդ Իլյիչ Բրեժնևին: Չնայած Իլյիչի հետ կապված շատ հումոր կա, բայց նրան Թրամփի հետ համեմատելը, իհարկե, վիրավորական է:

Ամերիկան շունչը պահած սպասում է մանկապիղծ ու իսրայելական շպիոն Էփշտեյնի գործի հանրայնացմանը, սա Հայաստանի ու Ադրբեջանի միջև «հրաշք խաղաղությունից» է խոսում, Ալիևի ելույթով է կիսվում, Մարտին Լյութերի սպանության գործն է իբր հանրայնացնում, Կոկա-Կոլայի շաքարից է խոսում...

Բայց Ալիևի ելույթով կիսվելը երբևէ չտեսնված հատակ է, տիպիկ ծուղակում հայտնված մարդու վարքագիծ, մարդ, ով կախվում է փրփուրներից, որպեսզի չսուզվի...

Ծուղակ, որտեղ խայծը սուտմեռուկ ձևացնող Բայդենն էր:

Արա Արայան

Դիտվել է՝ 2518

Մեկնաբանություններ