ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները Չինաստանում կայացած տոնական միջոցառումների ժամանակ «դավեր նյութելու» միտք չեն ունեցել։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում անցկացված ռազմական շքերթը, Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային մեղադրել էր ԱՄՆ-ի դեմ «դավադրություն» պլանավորելու մեջ։               
 

Աղոթարան

Աղոթարան
09.08.2025 | 22:00
Ռահ լույսի, և կյանքի ճշմարիտ ճանապարհ, հավերժ կենդանի Քրիստոս Աստված, Դու ես լույսի դուռ և բխումն ողորմության, Դու ես քաջ հովիվ և մոլորյալներին դարձնող, Դու ես մեղքերը ներող և հանցանքները քավող:
Քո հանցավոր ծառան և բազմամեղս խնդրում եմ Քո առատ ողորմությունից՝ մի հիշիր իմ առաջին մեղքերը, այլ միջիններով ու վերջիններով վերացրու ինձնից: Սրբիր ինձ սրբարար Քո զորությամբ և ազատիր անթիվ հանցանքներիցս, մաքրիր ինձ խղճմտանքիցս և արձակիրմեղքի կապերից:
Թող ինձ իմ պարտքերը, ինչպես թողիր անդամալույծին, և արդարացրու՝ ինչպես մաքսավորին, փրկիր ինձ աններելի տանջանքից և մոլորյալիս մտցրու Քո սիրելիների խորանները, որպեսզի և ես նրանց հետ փառավորեմ Քեզ, Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:
Հովհաննես վարդապետ ԳԱՌՆԵՑԻ
Գրառեց` Տեր Հովսեփ քահանա ՀԱԿՈԲՅԱՆԸ
Դիտվել է՝ 2640

Մեկնաբանություններ