ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը, ով գլխավորում է Պակիստանում իրանական կողմի հետ բանակցություններ վարող ամերիկյան պատվիրակությունը, Թեհրանին ներկայացրել է վերջնագրային խիստ պահանջներ: Դրանց թվում են միջուկային վառելիքի հանձնումն ու Հորմուզի նեղուցի ամբողջական բացումը. Առանց այս պահանջների բավարարման ԱՄՆ-ը չի պահպանի զինադադարը:               
 

Զոհրաբ Մնացականյանը մեկնել է Նյու Յորք

Զոհրաբ Մնացականյանը մեկնել է Նյու Յորք
16.07.2018 | 14:49

Այսօր ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ Նյու Յորք է մեկնել ՀՀ պատվիրակությունը` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Պատվիրակության կազմում է նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Վաղը ներկայացվելու է Հայաստանի կամավոր ազգային զեկույցը»,- ասաց Տիգրան Բալայանը՝ մանրամասնելով, որ այն ներկայացնում է կայուն զարգացման նպատակների ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը և Հայաստանի փորձը։ Բալայանի խոսքով՝ այս զեկույցը լավ հնարավորություն է երկրի համար` ինքնուրույն գնահատելու կայուն զարգացման նպատակների ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ Նախարար Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։

Դիտվել է՝ 1720

Մեկնաբանություններ