ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Ապրի­լ­յան պա­տե­րազ­մի հան­գա­մանք­ներն ու­սում­նա­սի­րող հանձ­նա­ժո­ղո­վի եզ­րա­կա­ցու­թ­յունն ու­շա­նում է

Ապրի­լ­յան պա­տե­րազ­մի հան­գա­մանք­ներն ու­սում­նա­սի­րող հանձ­նա­ժո­ղո­վի եզ­րա­կա­ցու­թ­յունն ու­շա­նում է
04.09.2020 | 00:29

Ազ­գա­յին ժո­ղո­վում ձևա­վոր­ված ժա­մա­նա­կա­վոր քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վը, որն ու­սում­նա­սի­րում էր ապ­րի­լյան պա­տե­րազ­մի հանգ­նա­մանք­նե­րը, ըստ նա­խա­պես հայ­տա­րար­վա­ծի, այ­սօր՝ սեպ­տեմ­բե­րի 4-ին, պետք է եզ­րա­կա­ցու­թյուն հրա­պա­րա­կեր, որն ամ­փո­փե­լու էր շուրջ մեկ տար­վա աշ­խա­տան­քը: ՈՒ թեև հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահն ու մյուս ան­դամ­նե­րը վս­տա­հեց­նում են, թե հանձ­նա­ժո­ղովն ա­վար­տել է աշ­խա­տանք­նե­րը, բայց փաս­տա­թուղ­թը դեռևս պատ­րաստ չէ: Հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րից մե­կը «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց, որ ամ­փո­փիչ փաս­տա­թուղթ կազ­մե­լու մա­սով նիստ չեն անց­կաց­րել, քն­նար­կում չի ե­ղել: «Խմ­բակ­ցու­թյան ներ­սում քն­նար­կում ու­նե­ցել ենք, դրույթ­ներ ու կե­տեր ենք ա­ռանձ­նաց­րել, որ ներ­կա­յաց­նե­լու ենք հանձ­նա­ժո­ղո­վին: Այդ ա­մե­նի հա­մադր­մամբ է, որ պետք է կազմ­վեր վերջ­նա­կան փաս­տա­թուղ­թը: Ցա­վոք, նիստ չենք ու­նե­ցել, բայց ես հու­սով եմ, որ քն­նար­կում, այ­նուա­մե­նայ­նիվ, կու­նե­նանք, ու ամ­փո­փա­գի­րը կոն­սեն­սու­սա­յին կլի­նի: Ե­թե ոչ, ա­պա այն լե­գի­տիմ հա­մա­րել չի կա­րե­լի»,- ա­սաց պատ­գա­մա­վո­րը:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 5942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ