Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Վիրահայերը` հանուն «ՍԱՍ-ի Արտակի»

Վիրահայերը` հանուն  «ՍԱՍ-ի Արտակի»
10.03.2017 | 01:06

«Վիրահայերի միություն» ՀԿ-ն տնետուն ընկած հեռախոսային հարցումներ է անում, պարզում, թե քանի մարդ է ապրում այդ հասցեում, որ կուսակցությանն են հավանություն տալիս, ում են ընտրում իրենց տարածքից։ Երբ բոլոր հարցերը սպառված են համարում, անցնում են քարոզչության։


Օրինակ, Արաբկիր համայնքում վիրահայերը համոզում են, որ բնակիչներն ընտրեն ՀՀԿ-ին, իսկ թեկնածուներից էլ` Արտակ Սարգսյանին՝ «ՍԱՍ-ի Արտակին»։ ՈՒշագրավ է, որ ՀՀԿ-ում ներքին հրահանգ կա այս ընտրատարածքում նախապատվություն տալու երկու թեկնածուների՝ Արման Սահակյանին և Արման Բաբլոյանին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1252

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ