ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Կես տոկոսանոց պայքար՝ Եկեղեցու դեմ

Կես տոկոսանոց պայքար՝ Եկեղեցու դեմ
24.07.2025 | 10:05

Նիկոլ Փաշինյանը փորձում է «ժողովրդի» միջոցով հեռացնել Վեհափառ Հայրապետին։

Եվ դա անում է որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ են մոտ 5 մլն հայեր՝ Հայաստանում և թեմեր ունեցող երկրներում։ Այսինքն Ամենայն Հայոց Կաթողիկոսը ավելի քան 4 մլն չափահաս հայերի կաթողիկոսն է և Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարական սկզբունքներով կաթողիկոսին հեռացմանը պետք է կողմ լինի եկեղեցու հետևորդների մեծամասնությունը՝ առնվազն 2 միլիոն մարդ։

Մինչ այս պահը Նիկոլ Փաշինյանի կողմից կաթողիկոսի հեռացման կոչերին, գրառումներին հավանություն է տալիս իր ֆեյսբուքյան էջի 1,1 մլն հետևորդների ԿԵՍ ՏՈԿՈՍԸ՝ 3000-6000 մարդ։

Հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանի կողմից նախատեսվող հավաքին չմասնակցի նվազագույնը 2մլն մարդ, ուրեմն, պիտի մոռանա իր թրքահաճո օրակարգի մասին։

Այլ տարբերակ էլ առաջարկեմ. ուղիղ ժողովրդավարություն։

Եթե Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ժողովուրդը ցանկանում է հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, առաջարկում եմ անցկացնել հանրաքվե՝ հասկանալու համար ողջ ժողովրդի դիրքորոշումը։

Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ առաջարկում էր հանրաքվե անել մի «կարևորագույն»՝ արագաչափերը հանելու հարցով։

Հետևաբար, կարծում եմ, որ նման կարևոր հարցի շուրջ Նիկոլ Փաշինյանը նույնպես կցանկանա իմանալ հանրության դիրքորոշումը, թե չէ ԿԵՍ ՏՈԿՈՍԱՆՈՑ պայքարը բացառապես բռնապետության դրսևորում է։

Մեսրոպ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1811

Մեկնաբանություններ