11.11.2013|
														16:28
																							
																							«Օրենքի առաջ բոլորը հավասար են, Վարդան Պետրոսյանը բոլորից լավ գիտի դա…Վարդանին անձամբ եմ ճանաչում, շուրջ  30 տարի և նրան ճանաչելով կարող եմ վստահ ասել, որ նա չի խուսափի պատասխանատվությունից: Նա իմ մտերիմ ընկերն է: Առաջին զգացողությունը, որ ունեցա այդ լուրը լսելուց, այս էր` «Վա՛յ, ո՞նց  է նա  ապրելու այսքանից հետո»,  մտածեցի ես` իմանալով Վարդանի  մարդկային հատկանիշները: Նա պատասխանատվությունից հեռացող չի: Եթե նույնիսկ խնդրեն, ասեն` գնա, իր համար դա կլինի ուղղակի ծիծաղելի: Եթե նույնիսկ չկալանավորեն, միևնույն է, նա կգերադասի կրել պատիժը»,-ասաց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Տիգրան Գասպարյանը` պատասխանելով հարցին, թե, ըստ նրա, դատական ինչպիսի՞ մոտեցում կցուցաբերվի դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ, արդյո՞ք նրա հայտնի լինելը կմեղմացնի նրա նկատմամբ սահմանված պատիժը: