Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Խորհուրդ՝ նրան խորհուրդ տվողներին

Խորհուրդ՝ նրան խորհուրդ տվողներին
22.06.2025 | 14:04

ՀԱԵ-ի նկատմամբ բոլոր հարձակումներն անարդյունք են և տվել են հակառակ էֆեկտ: Մարդիկ միայն նրան ատելու ուժով և ի հակառակ նրան ավելի կոնսոլիդացել են ՀԱԵ-ի շուրջ ի պաշպանություն, և դա ուրիշ պարագայում կարող էր նույնիսկ չլինել: Աշխատել է ոչ թե հավատավոր կամ կրոնական լինելու հանգամանքը, այլ ատելության և հակառակվելու հանգամանքը՝ առ ձեր հաճախորդ:

Այսօր Հայաստանի բոլոր եկեղեցիները լինելու են լեփ-լեցուն: Եթե քձիբություն չեն արել և խորհրդատվության գումարը տվել են բավարար չափով, ապա կարող եք գոնե այսօր դաշտային կարճ աշխատանքներով մոնիտորինգ անել, թե ինչ հակառակ էֆեկտ են տվել տոտալ հարձակման անցնելու ձեր խորհուրդները: Դատելով նրանից, որ հարձակումների մարտավարության, ձևի և ոճի դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության խորհուրդ չեք տալիս, կարծում եմ, այնուամենայնիվ քձիբություն են արել գումարի մասով:

Ամեն դեպքում, պատկերը, մեղմ ասած, «վատն է» ձեր հաճախորդի համար: Ինքը, աղանդավորականները ու իրեն կից ամլացած բյուրոկրատիան՝ մի կողմ, ողջ ժողովուրդը՝ մի կողմ:

Նույնիսկ ԴՈԳ-ի ընտրազանգվածի հավաքագրման գործընթացն եք ձախողել: Հայհոյախոսելու ձեր խորհուրդը ևս չի աշխատել: Ոչ մի էքսպրեսիա, ոչ մի նորարարություն չկա դրա մեջ, քաղաքական հայհոյախոսության «հիմնադիր հոր» ոճաբանությանը նույնիսկ մոտ չէ և շատ մոխրագույն է նրա ֆոնին:

Մի խոսքով, գոնե մեկ խորհուրդ ես տամ ձեզ, դուք էլ՝ իրեն. Ասեք՝ թող բոլոր ստատուսները առ ՀԱԵ միանգամից թուրքերեն գրի և չտանջվի: Հաշվետվությունը՝ առ մեր թշնամիներ, ավելի բարձր ՕԳԳ կունենա:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ