Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

ՈՒ՞ր եք, թե՞ ձեր նպատակը հենց սա էր՝ հայ ժողովրդի նվաստացումը, կոտորածն ու Արցախում մարդկանց ցեղասպանությունը

ՈՒ՞ր եք, թե՞ ձեր նպատակը հենց սա էր՝ հայ ժողովրդի նվաստացումը, կոտորածն ու Արցախում մարդկանց ցեղասպանությունը
21.07.2023 | 08:26

Արցախում սովի մատնված կանայք ու երեխաները ֆեմինիստներին չե՞ն հուզում․ մի ժամանակ կային հայրիշխանության, բանակի դեմ ակցիաներ անող կապտա-կարմրա-կանաչա-մազիկներ, որ Հյուսիսային պողոտաներում թավալվում էին գետնին, հա՜յ-հարայ ինքնավնասման էին գնալու։

Մի հատ էլ պառկող կար՝ հեղափոխությունից հետո պառկած վիճակում մեկ անգամ են ֆիքսել կարծեմ: Իրավապաշտպաններ կային տարատեսակ, իրենց ճղում էին՝ հայկական բանակի դեմ տարատեսակ գործողություններ էին անում, այսպես կոչված հանրային գործիչներ, պրոթուրքական օրակարգ տանող քաղաքագետներ ու վերլուծաբաններ:

ՈՒ՞ր եք, թե՞ ձեր նպատակը հենց սա էր՝ հայ ժողովրդի նվաստացումը, կոտորածն ու Արցախում մարդկանց ցեղասպանությունը։

Եթե ԱԱԾ ունենայինք․․․

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հ․Գ․ ՀՀ ԳՇ ներկայիս պետը կարծեմ հարդութցի է: Գիշերները երևի խաղաղ էլ քնում է։

Դիտվել է՝ 3666

Մեկնաբանություններ