Լեհաստանի ներկայիս իշխանությունը օրերս եկամտահարկից ազատեց 2 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին: Բազմաչափ աղքատության դեմ (հատկապես՝ երեխաների շրջանում) նաև նման ձևով են պայքարում:
Համեմատության համար. Հայաստանի ներկա իշխանությունը մի քանի տարի առաջ եկամուտների պրոգրեսիվ հարկումը փոխարինեց համահարթով, և հիմա հարուստն էլ, աղքատն էլ, երեխա ունեցողն էլ, չունեցողն էլ հավասար տոկոսներով են հարկվում: Սա հարկային համակարգում անարդարության գագաթնակետն է: Էլ չասեմ, որ հարկերը գնալով աճում ու բազմազան են դառնում:
Հովհաննես Ավետիսյան