Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները «բազմաթիվ ուղղություններով զգալի առաջընթացի» են հանգեցրել։ Այս մասին Վաշինգտոնից վերադառնալու ճանապարհին, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նախօրեին հանդիպում է անցկացրել ԱՄՆ առաջնորդի հետ Սպիտակ տանը։               
 

Ասում են...

Ասում են...
26.07.2019 | 00:43

...թե Իջևանում կրքերը դեռ չեն հանդարտվում. իջևանցիներին ցնցել է իշխանությունների, մասնավորապես Նիկոլի վերաբերմունքը իրենց նկատմամբ. «Նիկոլն ըտենց էլ չեկավ, չհանդիպեց մեզ հետ, շատերիս համար ինքը հարազատ մարդ ա, բայց մեր հարազատներին տվեց ոստիկանների ձեռը, որ վախենանք, հետ քաշվենք. մենք վախեցողը չենք»,- ասաց մեր զրուցակից իջևանցին, որի պնդմամբ` Նիկոլի հետ քայլել են մինչև Երևան. «Բայց հիմա նրա հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. իմանում ես` մինչև հիմա ոստիկանները անտառը պահպանում են, վախում են, որ իջևանցիք կարող ա անտառը պաժառ տան. մտածում են` ուրանց նման հարամ ենք»: Ի դեպ, մարզի պատասխանատուների պնդմամբ` Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հայրենի մարզում կտրուկ անկում է գրանցել. «15-20 տոկոս հազիվ լինի»:

Դիտվել է՝ 18935

Մեկնաբանություններ