Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

ՈՒժեղներին ու հզորներին պետք է թույլ կամ կիսաթույլ երկրում ունենալ իրենց շահերին համապատասխանող կառավարում և կառավարողներ

ՈՒժեղներին ու հզորներին պետք է թույլ կամ կիսաթույլ երկրում ունենալ իրենց շահերին համապատասխանող կառավարում և կառավարողներ
04.11.2025 | 19:11

Բոլոր հասարակությունները, այդ թվում նաև մենք, մի հիմնական պրոբլեմ ունեն, որի անունն է ռացիոնալ կառավարում, և որի հիմնական խնդիրն է՝ պարզել, թե հասարակությունը, որպես համակարգ, որտեղ է գտնվում և ուր է ուզում գնալ ու ինչ ռեսուրսներ ունի նման անցումը իրականացնելու համար:

Այսինքն, հարցը հանգում է նրան, թե ինչ իրականացնելի նպատակներ կարող է հետապնդել կոնկրետ որևէ հասարակություն՝ եղած ռեսուրսների ու հնարավորությունների պայմաններում:

Սրա համար առաջին և շատ կարևոր քայլ է հասկանալ ու իրատեսորեն գնահատել համակարգի ընթացիկ վիճակը, նրա ունեցած ռեսուրսները, նրան շրջապատող հասարակությունների նպատակներն ու հնարավորությունները, հակասությունների չափը ուրիշների նպատակների հետ և բազում այլ բաներ:

Եթե դա չես կարող անել, այսինքն, գնահատել, թե ով ես դու և ինչ վիճակում ես, ինչ նպատակներ կարող ես հետապնդել, ապա մեծ հավանականությամբ կսկսես անիմաստ դեգերումներ, որոնք էլ, ինչպես ցույց է տվել պատմությունը, քեզ կտանեն անկումից անկում:

Եվ դա նաև նշանակոմ է, որ նման բան անելու համար պիտանի են միայն հասկացող ու պատասխանատվության սրացած զգացում ունեցող մարդիկ:

Այդ իսկ պատճառով էլ նորմալ հասարակություններն իրենց կյանքը ճիշտ կառուցելու համար բնական ձևով առաջ են մղում հասկացող մարդկանց, քանի որ անհասկացողները շատ հեռու են կառավարման բարդ խնդիրը հասկանալուց և, մանավանդ, այս ուղղությամբ որևէ ռացիոնալ քայլ կատարելուց:

Բացի սրանից, մարդկության կյանքը մրցակցային պրոցես է, որտեղ գերիշխում են ուժեղներն ու հզորները, որոնց խնդիրն է, իրենց նպատակներին հասնելու համար, այլ միջոցների հետ միասին, առավելագույնս օգտագործել համեմատաբար թույլերի հնարավորություններն ու ռեսուրսները:

Այս նպատակին հասնելու համար ուժեղներին ու հզորներին պետք է տվյալ թույլ կամ կիսաթույլ երկրում ունենալ իրենց շահերին համապատասխանող կառավարում և կառավարողներ:

Այս է պատճառը, որ թույլերի և, հաճախ էլ, կիսաթույլերի կառավարիչները որևէ ուժեղի կամ ուժեղների դրածո են լինում, և որոնք, բնականաբար, ծառայոմ են նաև իրենց հովանավորողների շահերին:

Սրանից բացի, կյանքի պրոցեսը թելադրոմ է հզորներին իրենց մեջ ծայրահեղ սրության հասած հակասությունները համեմատաբար անվնաս ձևով պարպելու համար ունենալ ձևականորեն ոչ մեկին չպատկանող չեզոք կռվի դաշտ, որի համար էլ շատ հարմար են թույլ և կիսաթույլ երկրները:

Այս իմաստով, թույլ և կիսաթույլ ժողովուրդների ու երկրների համար շատ կարևոր է խուսափել ուրիշների համար հավերժական կռվի դաշտ դառնալուց:

Այս առումով շատ հետաքրքիր է մեր դեպքը, երբ պատմության մեջ մենք միշտ եղել ենք կռվի դաշտ ուրիշների համար և կարճ ժամանակով խուսափել ենք այդպիսին լինելուց, միայն ԽՍՀՄ կազմում եղած ժամանակ:

Ներկա վիճակում մեր պատմական ճակատագրի համար արտակարգ կարևոր է որևէ ձևով խուսափել ուրիշների համար կռվի դաշտ դարձած մեր առկա վիճակից:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 283

Մեկնաբանություններ