ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ. Խեղճ ամառ, խեղճ Լիսկա կարդացողներ

Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ. Խեղճ ամառ, խեղճ Լիսկա կարդացողներ
06.06.2013 | 21:09

Մի քիչ Լիսկա կարդամ: Ուրիշ բան չկա կարդալու: Լիսկան վանել է ամենը: Սովորույթ է: Մենաշնորհ է: Ինչպես մենաշնորհ էր, նույնիսկ ամռան առաջին օրը, երբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան գնդակահարում է ՀՀ բարձրաստրճան սպային:Երբ ՀՀ կռված նախագահը բարձրաստիճան սպայի հուղարկավորութան օրը հանդես է գալիս որպես հարևան հանրապետության նախագահ: Երբ ալեկոծվում է Լեռնահայաստանը, ու Նժդեհի չարչրկված ոսկորները հազար անգամ շուռումուռ են գալիս գերեզմանափոսում՝ պայծառացնելով երդվյալ հանրապետականների հաշվապահական գործառույթների մեջ խրված ուղեղները. «Հուռա, հուռա, հուռա, քաջ Նժդեհի սուրը շողշողա»:

Մի քիչ Լիսկա կարդամ: Ստիպված եմ: Ստիպված ենք: Չէ՞ որ անհովիվ հոտ ենք: Արոտավայրերից քշված: Լիսկայի ձեռամբ: Հարևան հանրապետության նախագահի պաշտոնի հետ իր պաշտոնը շփոթած Լիսկայի հովանավորի ձեռամբ:
Ամառվա խեղճ առաջին օր: Խեղճ ամառ: Խեղճ տարի: Խեղճ Լիսկա կարդացողներ:

Դիտվել է՝ 5579

Մեկնաբանություններ