ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Օլիգարխը օլիգարխ է, անկախ նրանից նրա գալուստուկը հաստ է, թե բարակ»

«Օլիգարխը օլիգարխ է, անկախ նրանից նրա գալուստուկը հաստ է, թե բարակ»
11.03.2014 | 17:15

«Այս փաթեթով լուծվում է շատ կոնկրետ խնդիր, առնվազն 1,5 միլիարդ դրամի հավելյար գումար է ուղղվում Վատիկանում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին պատկանող մեդիա կայսրությունը ֆինանսավորելու համար»,-այսօր «Գովազդի մասին» օրենքի փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: Նկատենք, որ այս փոփոխությամբ «Հանրային» հեռուստաընկերությանն արգելվում է գովազդի ցուցադրումը:

Պատգամավորը դիտարկմամբ՝ գովազդային գումարների, օղու 1 մլրդի 90% բաշխվելու է «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունների միջև և տարեկան «Հանրայինին» 690 մլն դրամը ևս բաժանվելու է նույն սկզբունքով: «Արմենիա» ընկերությունն իր արբանյակներով` «Լայմ», ԱԹԻՎԻ, «Արմնյուզ», պատկանում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին: Եթե ուշադիր կարդանք մամուլը, կտեսնենք, որ վերջին տարիներին մի քանի հրապարակում է եղել, որտեղ նշվում է, որ Միքայել Մինասյանը փայ ունի նաև «Շանթ» հեռուստաընկերությունում: Ահա և ձեզ հարցի պատասխանը: Սա կարևոր քաղաքական հարց է: Երբ ասվում է 1,5 միլիարդ, դա պաշտոնական թիվ է, ոչ պաշտոնականը առնվազն երեք անգամ ավելին է»,- նշեց պատգամավորը` հավելելով, որ այս օրենքում կա դավադրություն, որի թիրախը «Հանրային» հեռուստաընկերությունն է:
Ըստ Փաշինյանի, վերջին տարիներին «Հանրայինին» զրկում են հանրային տեղեկատվության խողովակից, քանի որ «սիրված աստղերը», Չեմպիոնների լիգան, սիրված հաղորդումները գնում են «Արմենիա» հեռուստաընկերություն: Հանրայինի «նսեմացումը», ընդդիմադիր գործչի պնդմամբ, ունի քաղաքական նպատակ: «Ընտրությունների ժամանակ նա պարտավոր է էս իշխանության հակառակորդներին տրամադրել գովազդային րոպեներ և ամեն անգամ փորձում են այդ րոպեները թաքցնել, որպեսզի ընդդիմությունը հանրության հետ կոմունիկացիայի հնարավորություն չունենա…Խնդիր է դրված «Հանրային» հեռուստաընկերության վարկանիշն այնքան գցել, հասցնել պլենդուզի մակարդակի, որ ընդդիմությունը ինչ ժամի էլ ասի, նայող ընդհանրապես չլինի: «Հանրայինն» համարեն երրորդ սորտի հեռուստաընկերություն: Փորձ է արվում Սերժ Սարգսյանի ընտանիքի ձեռքում կենտրոնացնել հանրային կոմունիկացիայի խողովակները»,-ասաց Փաշինյանը` այս ամենի «թիկունքում» տեսնելով Սերժ Սարգսյանի իշխանության մեջ «տրանսֆորմացիա» իրականացնելու քայլը: «Նրանք մտածում են, որ ՀՀ-ը պետք են տգետ, հաստավիզ օլիգարխներին փոխարինեն բարակ վզերով, բարակ գալուստուկներով, օքսֆորդներում կրթություն ստացած օլիգարխներով: Օլիգարխը օլիգարխ է, անկախ նրանից նրա գալուստուկը հաստ է, թե բարակ, անկախ նրանից օքսֆորդում է կրթություն ստացել, թե դիպլոմը գնել է մետրոյի անցումից կամ Ռաստովի պոլիտեխնիկից: Օլիգարխը բովանդակություն է, մտքի և քաղաքական մտածողություն: Այս օրենքի հետևում կանգնած օլիգարխները ոչինչով չեն տարբերվում, էն մյուս օրենքների հետևում կանգնած օլիգարխներից»,-ելույթը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2071

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ