Ահա Տիրոջ աչքը մեղավորների այդ թագավորության վրա է. «Ես դա պիտի վերացնեմ երկրի երեսից, սակայն չեմ ջնջի Հակոբի տունը,- ասում է Տերը։- Ահա ես հրաման եմ տալիս ձեզ, ո՛վ Իսրայելի տուն, ես պիտի ցրեմ ձեզ բոլոր ազգերի մեջ այնպես, ինչպես հեծանոցով ցորենն են զատում, և ոչ մի մանրուքը գետին չի ընկնի։ Սրով պիտի վախճանվեն իմ ժողովրդի բոլոր մեղավորները, որոնք ասում էին, թե՝ «չարիքները չեն մոտենա մեզ, չեն հասնի մեզ վրա»։
Ամոսի 9. 8-10