Լեռները դողացին նրանից, բլուրները սասանվեցին, խախտվեց երկիրը նրա առաջ, ինչպես նաև նրա բոլոր բնակիչները։ Նրա բարկությանն ո՞վ կդիմանա, ո՞վ կկանգնի նրա զայրույթի և սրտմտության դեմ։ Նրա զայրույթը հալեցնում է իշխանությունները, ժայռերը խորտակվում են նրա առաջ։ Բարեհաճ է Տերը նրանց նկատմամբ, ովքեր ապավինում են նրան նեղ օրերին. Նա ճանաչում է իրենից երկյուղ կրողներին։ Հեղեղով վերջ կտա իր դեմ ըմբոստացածներին, և խավարը կհալածի նրա թշնամիներին։
Նավումի 1. 5-8