Սիրեցե՛ք արդարությունը, երկրի՛ դատավորներ։ Բարի՛ խորհեցեք Տիրոջ մասին և պարզ սրտով փնտրեցե՛ք նրան։ Աստված պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, և պիտի երևա նրանց, ովքեր թերահավատ չեն նրա նկատմամբ։ Արդարև, անիրավ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց, իսկ իր զորությունը փորձելու համար Աստված հանդիմանում է անզգամներին։ Իմաստությունը չի մտնի չարանենգ անձի մեջ և ոչ էլ կբնակվի այն մարմնի մեջ, որ մեղք է գործում։
Իմաստություն Սողոմոնի 1. 1-4