Դրա համար էլ աղոթելով խնդրեցի, և ինձ իմաստություն տրվեց, կանչեցի առ Աստված, և իմաստության հոգի եկավ իմ մեջ։ Ես նախամեծար համարեցի այն, քան իշխանությունն ու գահը, և հարստությունը ոչինչ համարեցի նրա համեմատությամբ։ Ես այն չնմանեցրի թանկարժեք քարերի, որովհետև ոսկին մի բուռ ավազ է նրա առաջ, իսկ արծաթը նրա համեմատությամբ՝ մի բուռ կավ։ Առողջությունից և գեղեցկությունից առավել՝ ես սիրեցի այն, և նախընտրեցի լույսից առավել, որովհետև անմարելի է նրանից բխող լույսը։
Իմաստություն Սողոմոնի 7. 7-11