Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
03.05.2016 | 00:02

Լսեցե՛ք ինձ՝ ձեր հորը, որդինե՛ր, և արե՛ք այդպես, որպեսզի փրկվեք, քանզի Տերը փառավորում է հորն իր զավակների նկատմամբ և հաստատում մոր իրավունքները որդիների վրա։ Ով պատվում է հորը, քավում է իր մեղքերը, և ով հարգում է իր մորը, նման է գանձ դիզողի։ Ով պատվում է հորը, ինքն էլ կուրախանա իր որդիներով, և նրա աղոթքը լսելի կլինի։ Ով փառավորում է հորը, երկարակյաց կլինի։ Ով լսում է Տիրոջը, կհանգստացնի իր մորը և իր ծնողներին կծառայի այնպես, ինչպես տերերին։ Գործով և խոսքով պատվի՛ր քո հորը, որպեսզի նրա կողմից օրհնություն գա քեզ վրա։


Սիրաքի իմաստություն 3. 2-9

Դիտվել է՝ 1402

Մեկնաբանություններ